Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 10:00

Առաջին հայալեզու տեսարանը հոլիվուդեան յայտնի ֆիլմում, որը պատմում է տոլմայի եւ հայկական հիւրասիրութեան մասին

«Խորը վեցնեակը» (The Deep Six). այսպէս էր կոչւում Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող յայտնի ամերիկեան ֆիլմը, որում Հոլիվուդի պատմութեան մէջ առաջին անգամ հայերէն խօսքով տեսարան է յայտնւել:

«alikonline.ir» - «Խորը վեցնեակը» (The Deep Six). այսպէս էր կոչւում Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող յայտնի ամերիկեան ֆիլմը, որում Հոլիվուդի պատմութեան մէջ առաջին անգամ հայերէն խօսքով տեսարան է յայտնւել:

Այս մասին ըստ՝ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Rusarminfo»-ն, ֆիլմի հերոսներից մէկը՝ ԱՄՆ Ռազմածովային նաւատորմի նաւաստի Ահարոն Սլոբոջեանը, որի դերը մարմնաւորել է ամերիկահայ դերասան եւ երաժիշտ Ռոս Բաղդասարեան աւագը, իր ծառայակիցներին հրաւիրում է ռեստորան, որտեղ հայկական տոլմա, քիւֆթա եւ այլ ուտեստներ են հիւրասիրում:

Հայերէն խօսքը հնչում է նաեւ ռեստորանի զւարճալի տեսարանում, որտեղ Սլոբոջեանը, բէմ բարձրանալով, մաքուր հայերէնով իր զինակից ընկերներին ներկայացնում է հաստատութիւնում գտնվող հանրութեանը:

«Խորը վեցնեակը» Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ամենայայտնի հոլիվուդեան ժապաւէններից մէկն է: Այն էկրան է բարձրացել 1958 թւականին: Ֆիլմի ռեժիսորն է Ռուդոլֆ Մատէն: Գլխաւոր հերոսն ու պրոդիւսերը Հոլիվուդի լեգենդ Ալան Լեդն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։