Հա

Մշակոյթ

14/12/2017

Շառլ Ազնաւուր. «Ես յոյս ունեմ երգել մինչեւ 100 տարեկան դառնալս»

Ֆրանսահայ լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրը ֆրանսիական «Le Figaro» պարբերականին տւած հարցազրոյցում ասել է, որ յոյս ունի երգել մինչեւ 100 տարեկան դառնալը։ 

«Յուսով եմ, տեսնենք...»,- ասել է շանսոնիէն լրագրողին։ 

93-ամեայ լեգենդար երգիչը յայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենէթն ընդամենը 91 տարեկան է, երեխայ է դեռ»,- կատակել է շանսոնիէն։

«alikonline.ir» - Ֆրանսահայ լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրը ֆրանսիական «Le Figaro» պարբերականին տւած հարցազրոյցում ասել է, որ յոյս ունի երգել մինչեւ 100 տարեկան դառնալը։ Այս մասին գրում է «tert.am»-ը:

«Յուսով եմ, տեսնենք...»,- ասել է շանսոնիէն լրագրողին։ 

93-ամեայ լեգենդար երգիչը յայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենէթն ընդամենը 91 տարեկան է, երեխայ է դեռ»,- կատակել է շանսոնիէն։

Պարբերականը գրում է, որ Ազնաւուրը, չնայած իր տարիքին, չի կորցրել իր պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա դեռ համերգներ է տալիս եւ դահլիճներ լցնում։

Յիշեցնենք, որ օգոստոսին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացւել է աշխարհահռչակ շանսոնիէի անւանական աստղը:

Ազնաւուրի ժողովրդականութիւնը տարածւել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին «CNN»-ի եւ «Time»-ի առցանց հարցման արդիւնքում Շառլ Ազնաւուրը ճանաչւել է «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրայայտ կատարողների, ինչպիսիք են Էլւիս Փրեսլին, Բոբ Դիլանը եւ Ֆրենկ Սինատրան:

Շառլ Ազնաւուրը միջազգային ասպարէզում ռեկորդային 180 մլն ձայնասկաւառակ է վաճառել: Իր կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնիէն 390 ալբոմ է թողարկել բազմաթիւ լեզուներով՝ ֆրանսերէն, հայերէն, անգլերէն, ռուսերէն, գերմաներէն, իտալերէն, իսպաներէն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։