Հա

Մշակոյթ

11/01/2018 - 11:00

Յայտնի են դարձել բոլոր ժամանակների լաւագոյն դերասանների անունները

Կինոդիտողներն ու երկրպագուները ընտրել են բոլոր ժամանակների մեծագոյն դերասաններին եւ դերասանուհիներին: Քւէարկութիւնը, որին մասնակցել են մարդիկ աշխարհի տարբեր անկիւններից, անցկացւել է «Ranker» մասնագիտացւած կայքի կողմից:

«alikonline.ir» - Կինոդիտողներն ու երկրպագուները ընտրել են բոլոր ժամանակների մեծագոյն դերասաններին եւ դերասանուհիներին: Քւէարկութիւնը, որին մասնակցել են մարդիկ աշխարհի տարբեր անկիւններից, անցկացւել է «Ranker» մասնագիտացւած կայքի կողմից: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «The Independent»-ը, հարցման արդիւնքները ստացւել են 1.1 մլն. քւէարկողի կարծիքների հիման վրայ: Առաջատար տասնեակում յայտնւած դերասաններից ոմանք նոյնիսկ հանդէս չեն եկել որեւէ նախագծում վերջին մի քանի տարիներին:

Այսպիսով, բոլոր ժամանակների լաւագոյն դերասանների տասնեակը գլխաւորում է Թոմ Հենքսը, որի մասնակցութեամբ յայտնի ֆիլմերից են «Ֆորեսթ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Խաղալիքների պատմութիւն» ժապաւէնները:

Բոլոր ժամանակների լաւագոյն դերասանների տասնեակն այսպիսի տեսք ունի. 

1. Թոմ Հենքս

2. Բեթ Դէյւիս

3. Մառլոն Բրանդօ

4. Ջէյմզ Ստիւարտ

5. Քեթրին Հեփբորն

6. Ռոբերտ դէ Նիրօ

7. Ջէք Նիկլսոն

8. Մորգան Ֆրիման

9. Էնթոնի Հոփքինս

10. Դասթին Հոֆման

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։