Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 17 Յունւարի 2018 10:20

Աւարտւեց հայ-իրանական պատմական համատեղ անցեալի մասին պատմող «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը

Իրանի ազգային թանգարանում աւարտւեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Երէկ՝ յունւարի 16-ին տեղի ունեցաւ ցուցահանդէսի փակման արարողութիւնը:

«alikonline.ir» - Իրանի ազգային թանգարանում աւարտւեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Երէկ՝ յունւարի 16-ին տեղի ունեցաւ ցուցահանդէսի փակման արարողութիւնը:

Ցուցահանդէսի փակման արարողութեանը ելոյթով հանդէս եկաւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Իր ելոյթում դեսպան Թումանեանը նշեց, որ իրանցի եւ հայ ժողովրդներին կը յաջողի ձեւաւորել ամուր յարաբերութիւններ, եթէ դրանք արմատաւորւած լինեն երկու երկրների պատմա-մշակութային յարաբերութիւններում:

«Երբ երկու երկիր ճանաչում ու ծանօթ են միմեանց, գիտեն եւ հասկանում են միմեանց, ուրեմն կարող ենք ասել, թէ երկու երկրներն ունեն ամուր յարաբերութիւններ, որոնք գտնւում են բարձր մակարդակի վրայ: Թէեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորւել է լաւ յարաբերութիւններ, սակայն անհրաժեշտ է մեծ աշխատանք, երկկողմ յարաբերութիւնների առաւել ընդլայնման համար»,- ասել է Արտաշէս Թումանեանը՝ նշելով, որ ցուցահանդէսի գլխաւոր նպատակը երկու երկրների պատմութիւնն ու մշակոյթը միմեանց ծանօթացնելն էր:

Նա տեղեկացրեց, որ Իրանի ազգային թանգարանի տնօրինութեան հետ համախորհուրդ, ապագայում եւս կազմակերպւելու են նմանատիպ համատեղ միջոցառումներ:

Ցուցահանդէսի փակման արարողութեանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ Իրանի ազգային թանգարանի տնօրէն Ջեբրէիլ Նոքանդէն՝ նշելով, որ անցեալ երեք ամիսների ընթացքում թանգարանը պատիւ է ունեցել իր յարկի ներքոյ ցուցադրելու Հայաստանի մշակութային պատմութեանը վերաբերող արժէքաւոր նմուշներ: Ցուցադրութեան ընթացքում տեղի են ունեցել մի շարք արժէքաւոր միջոցառումներ եւս, այդ թւում՝ իրանցի եւ հայ մասնագէտների մասնակցութեամբ 6 գիտական նիստեր:

Նա տեղեկացրել է, որ երեք ամիս տեւած ցուցադրութեան ընթացքում ցուցահանդէս է այցելել աւելի քան 45 հազար այցելու, որոնց 70 տոկոսը եղել են իրանցիներ, իսկ 30 տոկոսը՝ արտասահմանցիներ:

Ջեբրէիլ Նոքանդէն յատուկ նշել է, որ թանգարանի 80 տարւայ ընտթացքում կազմակերպւել են բազմաթիւ թեմատիկ ցուցադրութիւններ, սակայն «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն»-ն առաջին արտասահմանեան ցուցահանդէսն է, որ կազմակերպւել է թանգարանում:

«Այս ցուցահանդէսի կազմակերպումը եւս մի առիթ էր Իրանի եւ Հայաստանի մեծ ժողովրդների միջեւ երկխօսութեան պատուհանը բացելու եւ երկու երկրների համակեցութիւնն ու պատմական համտեղ արմատները յիշեցնելու համար: Յուսով եմ, որ կազմակերպելով այս ցուցահանդէսը մեզ յաջողւեց ներկայացնել երկու երկրների պատմական ժառանգութիւնն ու այցելուներին փոխանցել հինաւուրց այս երկու մշակոյթների կարեւորութիւնը»,- յայտնել է նա:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում մեկնարկեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Ցուցահանդէսում, առաջին անգամ ցուցադրւեց Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք. ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք. ա. առաջին դար) 303 նմուշ: Ցուցահանդէսը տեւեց երեք ամիս, եւ իր աշախատանքն աւարտեց երէկ՝ յունւարի 16-ին:

Յարակից Հրապարակումներ

  • Հայոց Բանակի 26-ամեակին նւիրւած տօնական հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հայոց Բանակի 26-ամեակին նւիրւած տօնական հանդիսութիւն՝ Թեհրանում

    «Մեր բանակը միշտ պատրաստ է պահպանելու մեր ժողովրդին ու հայրենիքի սահմանները, սակայն մեր փափագն է եւ ձգտումը՝ խաղաղութեան եւ անվտանգութեան պայմաններում հարեւանների հետ ապրելը»:

    Նման յայտարարութեամբ իր ելոյթն ամփոփեց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Հայոց Բանակի կազմաւորման 26-ամեակին նւիրւած հանդիսութեանը:

  • Հայաստանի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի 27 դեկտեմբերին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում յատուկ հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

  • Դեսպան Թումանեան. «ՄԽ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման համար»
    Դեսպան Թումանեան. «ՄԽ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման համար»

    Արտաշէս Թումանեանը կարեւորելով ԼՂ հակամարտութեան հարցով Իրանի չափաւոր դիրքորոշումը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումըբը զբաղւած է հիմնահարցի կարգաւորմամբ, եւ ձգտում է այն կարգաւորել խաղաղ միջոցներով: Այս մասին նա յայտնել է «Միաւորւած իսլամական» կուսակցութեան (Մոթալեֆէ) գլխաւոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ

  • Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն իրենց ետին
    Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն իրենց ետին

    Ուրբաթ, 1 դեկտեմբեր 2017-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի երկու Ատենապետների՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ պրն. Վարուժ Յովհաննէսեանի այցելեց «Շիրին» ցուցասրահը, որտեղ հայ նշանաւոր ժամանակակից արւեստագէտների ջրաներկ ստեղծագործութիւնները ցուցադրւում էին։ Ցուցասրահում դրւած էին Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Երւանդ Նահապետեանի, Եսայի Շահիջանեանի, Միքայէլ (Միշա) Շահբազեանի եւ Աւագ Հայրապետեանի գործերը։

  • Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի
    Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի

    Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։