Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 12 Փետրւարի 2018 11:00

Յայտնի են 36-րդ «Ֆաջր» կինոփառատօնի մրցանակակիրները

Ինչպէս յայտնի է, երէկ փետրւարի 11-ին Թեհրանի «Միլադ» աշտարակի միջազգային համաժողովների սրահում կայացել է «Ֆաջր» կինոփառատօնի 36-րդ մրցանակաբաշխութիւնը:

«alikonline.ir» - Ինչպէս յայտնի է, երէկ փետրւարի 11-ին Թեհրանի «Միլադ» աշտարակի միջազգային համաժողովների սրահում կայացել է «Ֆաջր» կինոփառատօնի 36-րդ մրցանակաբաշխութիւնը:

Արդէն յայտնի են մրցանակաբաշխութեան յաղթողների անունները:

Այս տարի լաւագոյն ֆիլմի «Բիւրեղապակեայ փիւնիկ»-ը բաժին հասաւ «Աբուղարիբի նեղուց» (تنگه ابوقریب) ֆիլմին:

«Լաւագոյն ռեժիսոր» անւանակարգում յաղթող են ճանաչւել Բահրամ Թաւաքոլին «Աբուղարիբի նեղուց»-ով (تنگه ابوقریب) եւ «Շամի ժամանակով»-ի (به وقت شام) ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիան:

Լաւագոյն դերասանուհի է ճանաչւել «Յոպոպ»-ի (دارکوب) դերասանուհի Սառա Բահրամին:

Լաւագոյն դերասան է ճանաչւել Ամիր Ջադիդին «Աբուղարիբի նեղուց» (تنگه ابوقریب) եւ «Պաղ քրտինք» (عرق سرد) ֆիլմերով:

«Երկրորդ պլանի լաւագոյն դերասան» անւանակարգում յաղթող է ճանաչւել «Յոպոպ»-ի (دارکوب) դերասան Ջամշիդ Հաշեմփուրը:

«Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթել է Սահար Դոլաթշահին՝ «Պաղ Քրտինք» (عرق سرد) եւ «Ստամբուլի քառուղի» (چهارراه استانبول) ֆիլմերով:

«Լաւագոյն կոստիւմներ» անւանակարգում յաղթել է Սառա Խալեդիզադէն:

«Լաւագոյն սցենարիստ» անւանակարգում «Բիւրեղապակեայ փիւնիկ»-ը կիսեցին Հուման Սէյեդին եւ Քամբուզիա Փարթոյին:

«Լաւագոյն երաժշտութիւն» անւանակարգում յաղթել է «Շամի ժամանակով» (به وقت شام) ֆիլմի երաժշտութեան հեղինակ Քարէն Հոմայունֆարը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։