Հա

Մշակոյթ

Կիրակի, 11 Մարտի 2018 10:40

Կայ Մուրադեանը ԱՄՆ-ի ուսանողներին ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մօրս ձայնը» գրքի ստեղծման պատմութիւնը

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մօրս ձայնը» գրքի եւ համանուն ֆիլմի հեղինակ Կայ Մուրադեանը ԱՄՆ-ի ուսանողական եւ պրոֆեսորադասախօսական շրջանակում ներկայացրել է գրքի ու ֆիլմի ստեղծման պատմութիւնը: Կայ Մուրադեանի մայրը Հայոց Ցեղասպանութիւնից փրկւել է 14 տարեկանում: Մուրադեանը միշտ լսում էր Ցեղասպանութիւնը վերապրած մօր պատմութիւնը, սակայն սարսափելի իրադարձութեան մանրամասները, կարծես, չէր ընկալում այնքան ժամանակ, քանի դեռ չսկսեց գրել «Մօրս ձայնը» գիրքը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մօրս ձայնը» գրքի եւ համանուն ֆիլմի հեղինակ Կայ Մուրադեանը ԱՄՆ-ի ուսանողական եւ պրոֆեսորադասախօսական շրջանակում ներկայացրել է գրքի ու ֆիլմի ստեղծման պատմութիւնը: Կայ Մուրադեանի մայրը Հայոց Ցեղասպանութիւնից փրկւել է 14 տարեկանում: Մուրադեանը միշտ լսում էր Ցեղասպանութիւնը վերապրած մօր պատմութիւնը, սակայն սարսափելի իրադարձութեան մանրամասները, կարծես, չէր ընկալում այնքան ժամանակ, քանի դեռ չսկսեց գրել «Մօրս ձայնը» գիրքը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` «Daily Bruin»-ն, անդրադառնալով Կայ Մուրադեանի գրքին ու ֆիլմին, նշել է, որ դրանք կենտրոնացել են Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանում նրա մօր կեանքի պատմութեան վրայ: Մուրադեանը պատմել է, որ գիրքը գրելու գաղափարը եկել է մօրից: Քանի որ նրա վիճակը գնալով վատանում էր, նա խնդրել է իր աղջկան գրել գիրք իր կեանքի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Մուրադեանը սովորում էր Լոս Անջելէսում եւ ունէր պլաններ գնալ Պեկին՝ ուսումը շարունակելու: Բայց նրա պլանները փոխւեցին, Մուրադեանը չգնաց Պեկին, դրա փոխարէն աւարտին հասցրեց նովէլը:

Մուրադեանի խօսքով, ցանկանում էր նպաստել, որ Հայոց Ցեղասպանութիւնն իր գնահատականն ստանար պատմութեան մէջ: Եւ որպէս նախկին ուսուցիչ ցանկանում էր դասաւանդողներին տալ առաւել մատչելի հնարաւորութիւն հասկանալու ցեղասպանութիւնը:

«Ես ինքս ինձ մտածում էի՝ ինչպէս եմ դա անելու, որ ուսուցիչները հասկանան, թէ ինչ է տեղի ունեցել 1915 թւականին, նրանց աշխատանքը դարձնել աւելի հեշտ եւ հրաւիրել նրանց ուշադրութիւնը պատմութեան այս էջի վրայ»,- ասել  է Մուրադեանը:

Դէպի Թուրքիա եւ Սիրիա կատարած ճանապարհորդութիւնների ընթացքում, նա փնտրել է իր մօրը փրկողներին, որոնց ժառանգները յիշում էին իր մօրը` տասնամեակներ շարունակ Ցեղասպանութեան աւարտից յետոյ:

Մուրադեանը խօսել է նաեւ համանուն նովէլի փաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Նա նշել է, որ ցանկանում էր ստեղծել փաստագրական ֆիլմը, որը կօգնի ուսանողներին հասկանալու Հայոց Ցեղասպանութիւնը աւելի մատչելի տարբերակով:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ