Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 12 Մարտի 2018 13:50

Չեխիայում ցեղասպանութիւններին նւիրւած թանգարան է բացւել. ցուցադրւած են Հայոց Ցեղասպանութեանն առնչւող նիւթեր

Չեխիայի Թերեզին քաղաքում մարտի 9-ին տեղի ունեցաւ Թերեզինշտադտի Ցեղասպանութիւնների ուսումնասիրութիւնների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնկացեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սէյրանեանը:

«alikonline.ir» - Չեխիայի Թերեզին քաղաքում մարտի 9-ին տեղի ունեցաւ Թերեզինշտադտի Ցեղասպանութիւնների ուսումնասիրութիւնների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնկացեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սէյրանեանը:

Թանգարանի բացման արարողութիւնը սկսեց Ցեղասպանութիւնների ուսումնասիրութիւնների կենտրոնի գեղարւեստական ղեկավար Պաւէլ Խալուպան, որից յետոյ ելոյթներ ունեցան կենտրոնի տնօրէն, Հայաստանում յայտնի ցեղասպանագէտ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան, որից յետոյ ելոյթ ունեցաւ Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ՀՀ դեսպանը բարձր գնահատեց 2012 թւականից «9 դարպաս» փառատօնի եւ «Չարիքի հնէաբանութիւն» ցեղասպանութիւնների ուսումնասիրման կենտրոնի (որի իրաւայաջորդն է Թերեզինշտադտի կենտրոնը) գործունէութեան շրջանակներում Պաւէլ Խալուպայի եւ Շիմոն Կրբեցի հետ սկսած համագործակցութիւնը եւ կարեւորեց կենտրոնը մեծ աշխատանքը ուսանողութեան շրջանակներում։ Այս համատեքստում դեսպանն ընդգծեց ուսումնական հաստատութիւններում Ցեղասպանութեան առարկայի դասաւանդման դերը ապագայում ցեղասպանութիւնների կանխարգելման եւ ժխտողականութեան դէմ պայքարի գործում։

Դեսպանը շնորհակալութիւն յայտնեց Չեխիայի խորհրդարանի գործող եւ նախկին պատգամաւորներին 2017 թւականի ապրիլի 25-ին Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ ընդունելու համար։ Յատուկ կարեւորւեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախկին նախագահ Րոբին Բեոհնիշի դերը, ով այլեւս խորհրդարանի անդամ չէ։ ՀՀ դեսպանը խօսեց նաեւ Թերեզինշտադտի կենտրոնի եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի համագործակցութեան անհրաժեշտութեան մասին:

Ելոյթով հանդէս եկաւ նաեւ սոցիալ-դեմոկրատ նախկին պատգամաւոր, ՀՀ նախագահի կողմից «Մխիթար Գօշ» մեդալով պարգեւատրւած Րոբին Բեոհնիշը, ով եղել է Թերեզինշտադտի կենտրոնի եւ թանգարանի նախաձեռնողներից մէկը։ Նա չափազանց կարեւորեց կենտրոնի գործունէութիւնը եւ ապագայ սերունդներին ճշմարտութիւնը հասցնելու հրամայականը։ Իր խօսքով, «Հայոց Ցեղասպանութեան պարագայում շատ քիչ վերապրողներ են մնացել։ Մինչդեռ աշխարհում չկայ մի հայ, որի ընտանիքը ցեղասպանութեան հետեւանքները կրած չլինի։ Հետեւաբար, այսօրւայ վկայութիւնները պահելով ու յանձնելով թանգարաններին, նաեւ կանխարգելում ենք չարիքի ընդլայնումը, որ առկայ է նաեւ համացանցում»։

Թերեզինշտադտի Ցեղասպանութիւնների ուսումնասիրութիւնների կենտրոնին կից թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետութիւնում: Թանգարանի բացման օրն ընտրւել էր ի յիշատակ 1944թ. մարտի 8-9-ի գիշերը Լեհաստանի տարածքում գտնւող Օսւենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից դաժանաբար սպանւած երեք եւ կէս հազարից աւելի Թերեզինից տեղափոխւած Չեխոսլովակիայի քաղաքացիների։

Նորաբաց թանգարանում ցուցադրւած են ոչ միայն Հոլոկոստին նւիրւած ցուցանմուշներ, այլեւ այլ ոճրագործութիւններին, այդ թւում Հայոց Ցեղասպանութեանն առնչւող նիւթեր։ Թանգարանի ղեկավարութիւնը ծրագրում է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի օժանդակութեամբ զգալիօրէն ընդլայնել եւ հարստացնել թանգարանի հայկական հաւաքածուն։ 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ