Հա

Մշակոյթ

11/09/2018 - 08:40

Ստալոնէն ազդարարել է «Ռեմբօ»-ի հինգերորդ մասի նկարահանումների մեկնարկը

Հանրայայտ ամերիկացի դերասան Սիլւեստր Ստալոնէն յայտարարել է, որ շուտով կը մեկնարկեն Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող «Ռեմբօ» ֆիլմաշարի հինգերորդ մասի նկարահանումները:

«alikonline.ir» - Հանրայայտ ամերիկացի դերասան Սիլւեստր Ստալոնէն յայտարարել է, որ շուտով կը մեկնարկեն Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող «Ռեմբօ» ֆիլմաշարի հինգերորդ մասի նկարահանումները:

«Սկսում եմ շուտով եւ շատ յուզւած եմ… աշխարհը, գուցէ, փոխւում է, բայց նա՝ ոչ: Ոչինչ դեռ աւարտւած չէ»,- գրել է Ստալոնէն իր ինստագրամեան էջում՝ հրապարակելով գլխաւոր հերոսի նկարը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Աւելի վաղ «Deadline» պարբերականը յայտնել էր, որ նկարահանումները կարող են մեկնարկել սեպտեմբերին: Յայտնի է, որ ֆիլմի պրոդիւսերն է լինելու Աւի Լերնէրը, որը ժամանակին հանդէս է եկել որպէս ֆիլմաշարի չորրորդ մասի պրոդիւսեր:

Հաղորդւում է, որ հինգերորդ ֆիլմում գլխաւոր հերոսը կը պայքարի Մեքսիկայի ամենադաժան կարտելներից մէկի դէմ՝ ընկերներից մէկի առեւանգւած դստերը փրկելու համար:

Ֆիլմաշարի առաջին մասը թողարկւել է 1982 թւականին, երբ Ստալոնէն 36 տարեկան էր, որից յետոյ թողարկւել է եւս երեք ֆիլմ՝ 1985, 1988 եւ 2008 թւականներին:

Նախնական տւեալներով՝ ֆիլմաշարի հինգերորդ մասը նախատեսւում է թողարկել 2019 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։