Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 14:10

Իրանահայ երաժիշտները՝ իրանցի ուսանողներին Երեւան տանող առանցքում

«Իրանցի եւ իրանահայ քաղաքացիների համար Հայաստանի երաժշտական համալսարաններում ուսանելը գրաւիչ է, սակայն պէտք է նրանց մօտ զարգացնել ճանաչողութեան մակարտակը»,- այս մասին «alikonline.ir»-ի՝ հետ զրոյցում ասաց իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը:

«alikonline.ir» - «Իրանցի եւ իրանահայ քաղաքացիների համար Հայաստանի երաժշտական համալսարաններում ուսանելը գրաւիչ է, սակայն պէտք է նրանց մօտ զարգացնել ճանաչողութեան մակարտակը»,- այս մասին «alikonline.ir»-ի՝ հետ զրոյցում ասաց իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը:

«Սփիւռքում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են երաժշտական ուսում ստանալ Հայաստանում: Այսօրւայ դրութեամբ սփիւռքահայերի կրթութիւնը կազմակերպւում է  տարբեր ուսումնական ճիւղերում եւ աստիճաններում (միջին մասնագիտական, բակալաւրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորանտի), ուսուցման բոլոր ձեւերով՝ առկայ, հեռակայ եւ հեռավար»:

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի խօսքով՝ արտասահմանցի ուսանողների ներգրաւման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: «Ամենատարբեր ճիւղերում կրթութիւն ստանալու նպատակով Հայաստան այցելող արտասահմանցիները, որոշակի դժւարութիւններ էին ունենում, սակայն այժմ այդ դժւարութիւնները նւազել է»,- ասում է երաժիշտը ընդգծելով որ՝ քարոզելու եւ գովազդելու անհրաժեշտութիւն կայ:

Ռազմիկ Օհանեանը ներկայացնելով Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի հնարաւորութիւնները յայտնեց որ. «Այն համարւում է բարձրագոյն կրթական հաստատութիւն, որն ունի հարուստ մշակութային աւանդոյթներ: Կոնսերւատորիայում դասաւանդել եւ դասաւանդում են միջազգային համբաւ ու ճանաչում ունեցող երաժիշտներ»: Նրա Խօսքով՝ իրանցիները տեսնելով իրանահայ այն երաժիշտներին, որոնք երաժշտական կրթութիւն են սրացել Երեւանում, էլ աւելի շատ են հետաքրքրւում այնտեղ ուսանելով:

Ըստ մայեստրոյի՝ երաժշտական համալսարանի սաները հանդէս են եկել եւ շարունակում են հանդէս գալ աշխարհի տարբեր բեմերում համալրելով՝ ամենատարբեր երկրների պատւաւոր երաժիշտների շարքերը:

Ռազմիկ Օհանեանն անդրադառնալով իրանահայ համայնքում երաժշտական գիտելիքների զարգացման հեռանկարին ընդգծեց, որ մեր միութիւններում եւ տարբեր կառոյցներում պակասում է երաժշտական պրոֆեսոնալիզմը: Նրա խօսքով՝ հարկաւոր է մուտք գործել նման համալսարաններ եւ ստանալ մասնագիտական կրթութիւն:  

Մեր այն հարցին, թէ ինչով է պայմանաւորւած ե՛ւ իրանցի երաժիշտների ե՛ւ ուսանողների փոխճանաչողութեան զարգացման առանցքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այստեղ մեծ դերակատարութիւն ունենք մենք՝ իրանահայերս»:

Օհանեանը վերջում ընդգծեց. «Հայ եւ իրանցի ժողովուրդների բարձր մակարդակի յարաբերութիւնները պէտք է փոխլրացւի նաեւ մշակութային դաշտում»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ