Հա

Մշակոյթ

11/10/2018 - 11:30

Նիկոլ Փաշինեանի եւ Էմանուէլ Մակրոնի կողմից մարւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնաւուր» թեմային

Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կողմից  մարւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնաւուր» թեմային: 

«alikonline.ir» - Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կողմից  մարւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնաւուր» թեմային: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հոկտեմբերի 11-12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատւիրակութիւն եւ 38 երկրի ղեկավար:

Այսօրւայ նիստի ընթացքում ՖՄԿ նախագահութեան լիազօրութիւնները Մադագասկարից կը փոխանցւեն Հայաստանին: Կը հիմնւի համաժողովի բիւրոն: Մասնակիցները կը հաստատեն օրակարգի նախագիծն ու կը ծրագրաւորեն աշխատանքները: Նախատեսւում է նաեւ ֆրանկոֆոնիայի անդամակցութեան կամ կարգավիճակի փոփոխութեան մասին յայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի ընտրութեան հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ յարգելով համերաշխութիւնը, մարդասիրական արժէքներն ուբազմազանութիւնը՝ իբրեւ խաղաղութեան եւ բարօրութեան հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Համընդհանուր արժէքների վրայ խարսխւած այս թեման հնարաւորութիւն կը տայ արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղութիւնը, համերաշխութիւնը եւ զարգացումը։ Որպէս Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգօ ընտրւել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղութեան եւ բարգաւաճման։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։