Հա

Մշակոյթ

27/10/2018 - 14:30

Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը

Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ 

«alikonline.ir» - Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ Տեղեկացնում է «iravunk.am»-ը:

Աւետիք Իսահակեանի անւան կենտրոնական գրադարանի տնօրէն, արւեստի վաստակաւոր գործիչ Յասմիկ Կարապետեանը ողջունելով բոլորին ու օրւայ հերոսին, տեղեկացրեց, որ մօտ ապագայում եւս կը կազմակերպւեն նրա նոր աշխատութիւնների ու գրքերի շնորհանդէսները սիրւած օջախում: Միջոցառումը վարում էր հայ գրող, գրականագէտ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչեանն, ով շնորհանդէսի ընթացքում մի քանի խօսքով ներկայացրեց գիրքն ու այն դժւարին ու ծանր տարիները, երբ ապրել են սիրւած մտաւորականն ու ընտանիքի անդամները։ Ելոյթներով հանդէս եկան գրականագէտ Անի Փաշայեանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի կենտրոնի կցորդ Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարին, գրող հրապարակախօս Թորոս Թորանեանը, Խաչատուր Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Սուրէն Դանիէլեանը եւ այլք:

Միջոցառման ընթացքում գրքից հատւածների ընթերցումներով եւ ասմունով հանդէս եկան ասմունքող Աիդա Ասատուրեանն ու դերասանուհի Գայանէ Սամուէլեանը: Միջոցառման ընթացքում գեղեցիկ հորովելների կատարումով հանդէս եկաւ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստուհի Յասմիկ Յարութիւնեանը: Վերջում շնորհակալական ելոյթով ու գրքի, ինչպէս նաեւ հայ ճանաչւած մտաւորականների ծննդեան ու անցած ուղու մասին խօսեց Վարանդը: Գրքում ներկայացւած են հիմնականում մշակութային աւանդոյթներ, որոնց հիմքում ընկած է մեր հայրենիքը՝ Հայաստանը, անցեալ դարի մտաւորականների անցած ուղին ու գործունէութիւնը: Գրականագէտներից շատերի կարծիքով այն կարող է դառնալ պատմա-վաւերագրական ֆիլմի սցենարի աղբիւր:

Ի վերջոյ գիրքը հեղինակը նւիրել է մեր պետութեան պետականութեան 100-ամեակին: Իրանահայ նկարիչ, ասմունքող, բանաստեղծ եւ թարգմանիչ Վարանդը (բուն անունով՝ Սուքիաս Քիւրքչեան), ծնւել է 1954 թ. Թեհրանում՝ Ցեղասպանութիւնից վերապրածների գերդաստանում։ Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում։ 1978-79 թթ. եղել է Փարիզում եւ Անգլիայում, աշխատել եւ հետեւել արւեստի ու լեզւի դասընթացներին։ Ուսանել է հայերրնագիտութիւն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր եւ դասաւանդել է իբրեւ հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս։ Անց է կացրել նաեւ Արւեստից պատմութեան դասընթացների մագիստրական շրջանը։ 2000 թ. Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» համալսարանից արժանացել է դոկտորական կոչման։

Յարակից լուրեր

  • Չնւաճւած «Բերդաքաղաք»
    Չնւաճւած «Բերդաքաղաք»

    Բացւում է եւ ընթերցւում գրեթէ մի շնչով` ապշեցնելով ինձ: Վերջին 20-25 տարում հայերէն գրւած հազւագիւտ նորութիւններից է, որն ինձ այսպէս տպաւորեց: Այս ի՜նչ համարձակ գործ ես ձեռնարկել: Եւ սքանչելիօրէն յաջողել: Ասես նորօրեայ դիւցազներգութիւն լինի, որ հանդուգն նորարարութիւն է` հին ու ծանօթ ակօսների վրայ: Եւ ի՜նչ հոյակապ հայերէն է` ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ, որն այսօր անպատիժ, զանգւածաբար, օրնիբուն ոտնահարւում ու պղծւում է Հայաստանում, ուր, իբրեւ թէ, պետականօրէն պաշտպանւած է:

  • Երեք գրքի շնորհանդէս՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ
    Երեք գրքի շնորհանդէս՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ

    Մարտի 4-ի երեկոյեան Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի (ՀՈՒՍԿ) կենտրոնատեղիում տեղի ունեցաւ յանձնախմբի նախաձեռնութեամբ հրատարակւած երեք  գրքի շնորհանդէսը:

  • «Հայերը եւ Իրանի սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը
    «Հայերը եւ Իրանի սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը

    Երէկ երեկոյեան փետրւարի 23-ին «Շիրազէ» հրատարակչութեան միջոցով «Խանէյէ Վարդան» կենտրոնում տեղի ունեցաւ «Հայերը եւ Իրանի Սահմանադրական շարժումը» գրքի շնորհանդէսը։ Գրքի հեղինակն է Հուրի Բերբերեանը, իսկ թարգմանիչներն են Սամիէ Ջորզին եւ Հոսէյն Ալիփանահը:

  • «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» գիրքն արաբալեզու ընթերցողին կներկայացնի ԼՂ հիմնահարցի ողջ պատմութիւնը
    «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» գիրքն արաբալեզու ընթերցողին կներկայացնի ԼՂ հիմնահարցի ողջ պատմութիւնը

    Սիրիայում Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան Արշակ Փոլադեանի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» արաբերէնով հրատարակւած գիրքն արաբալեզու ընթերցողներին կը ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ողջ պատմութիւնն ու հակամարտութեան կարգաւորման ներկայիս իրավիճակը:

  • Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ
    Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ

    Իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վարանդն իր անտիպ այս ստեղծագործութիւնը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-աեակի առիթով նւիրել է Արամ Մանուկեանի յիշատակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։