Print this page
10/01/2019 - 08:00

Բենքսիի՝ աճուրդում «ինքնաոչնչացւած» նկարը կը ցուցադրւի Գերմանիայում

Բրիտանացի յայտնի նկարիչ Բենքսիի  «Սէր՝ աղբամանում» (Love Is in the Bin) կտաւը, որը յայտնւել է «Կարմիր փուչիկով աղջիկը» կտաւի «ինքնաոչնչացումից» յետոյ, առաջին անգամ հանրութեանը ներկայացւելու է Գերմանիայում՝ «Frieder Burda» ժամանակակից արւեստի թանգարանում։

«alikonline.ir» - Բրիտանացի յայտնի նկարիչ Բենքսիի  «Սէր՝ աղբամանում» (Love Is in the Bin) կտաւը, որը յայտնւել է «Կարմիր փուչիկով աղջիկը» կտաւի «ինքնաոչնչացումից» յետոյ, առաջին անգամ հանրութեանը ներկայացւելու է Գերմանիայում՝ «Frieder Burda» ժամանակակից արւեստի թանգարանում։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, յայտնել են թանգարանի մամուլի ծառայութիւնից։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Աշխատանքը ներկայացւելու է փետրւարի 5-ից մարտի 3-ը։ Միաժամանակ սիմպոզիում է անցկացւելու։ Կտաւը դիտելու պայմաններն այնպէս են մշակւած, որ թոյլ տայ հնարաւորինս շատ մարդկանց  տեսնել աշխատանքը։

Աւելի վաղ հաղորդւել էր, որ «Sotheby's» աճուրդում Բենքսիի կտաւը 1.042.000 եւրօ վաճառւելուց անմիջապես յետոյ շրջանակի տակ թաքնւած յատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը, մանրացւած թղթերն այժմ կախւած են շրջանակից։ Աշխատանքի միայն մի մասն է անվնաս մնացել։ Գնորդը որոշել է աւարտել գործարքը, աշխատանքը ստացել է նոր անւանում՝ «Սէր՝ աղբամանում»։

Յարակից լուրեր