Հա

Մշակոյթ

10/01/2019 - 08:10

«Getty» հետազօտական ինստիտուտը թւայնացրել է օսմանեան ժամանակաշրջանի աւելի քան 6 հազար լուսանկար

«Getty» հետազօտական ինստիտուտը (Getty Research Institute) թւայնացրել է օսմանեան ժամանակաշրջանի աւելի քան 6 հազար լուսանկար:

«alikonline.ir» - «Getty» հետազօտական ինստիտուտը (Getty Research Institute) թւայնացրել է օսմանեան ժամանակաշրջանի աւելի քան 6 հազար լուսանկար: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարէզ»-ը տեղեկացնում է, որ այդ լուսանկարները ֆրանսիացի Փիէռ Տը Կիկորտի հաւաքածուի մաս են կազմում: Հետազօտական ինստիտուտը նշւած լուսանկարները զետեղում է առցանց՝ դրանք հասանելի դարձնելով ժամանակաշրջանն ուսումնասիրող մասնագէտների համար:

Հաւաքածուն ընդգրկում է պատմական նշանակութեան ճարտարապետական կոթողների, քաղաքային եւ գիւղական տեսարանների, հնավայրերի լուսանկարներ, փաստաթղթեր:

Թւայնացման ծրագիրը կենտրոնացած է 19-րդ դարից մինչեւ առաջին Համաշխարհային պատերազմի աւարտի ժամանակաշրջանի վրայ: Նկարներում կարեւոր տեղ են գրաւում գերմանացի զինւորականի (անունն անյայտ է) լուսանկարները՝ նւիրւած «սիրելի Փոլինին»: Այդ լուսանկարները փաստում են գերմանական բանակի ներկայութիւնը Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։