Հա

Մշակոյթ

05/02/2019 - 12:30

«Օսկար-2019». հրապարակւել է այս տարւայ թեկնածուների մասնակցութեամբ աւանդական լուսանկարը

Հեղինակաւոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեանը հաշւած օրեր են մնացել, ինչի կապակցութեամբ ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է բոլոր թեկնածուների մասնակցութեամբ աւանդական լուսանկարը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեանը հաշւած օրեր են մնացել, ինչի կապակցութեամբ ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է բոլոր թեկնածուների մասնակցութեամբ աւանդական լուսանկարը: 

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, այս տարւայ լուսանկարում ներկայացւած է 170-ից աւելի մարդ, որոնց շարքում են Լեդի Գագան, Ալֆոնսօ Կուարոնը, Սփայք Լին, Բրեդլի Կուպերը, Ռամի Մալէքը, Գլէն Քլոուզը, Էմի Ադամսն ու այլ յայտնիներ:

Լուսանկարում ներկայացւած են մրցանակաբաշխութեան 24 անւանակարգում առաջադրւած բոլոր թեկնածուները՝ դերասան-դերասանուհիներ, ռեժիսորներ, պրոդիւսերներ, գրիմի եւ կոստյումների մասնագէտներ, երաժիշտներ եւ իրենց գործի այլ վարպետներ:

Աղբիւրը նկատում է, որ այս տարի մրցանակաբաշխութիւնում յաղթելու յաւակնորդների ցանկն իգական սեռի ներկայացուցիչների առատութեամբ ռեկորդ է սահմանել:
Այնուամենայնիւ, սոցկայքերի բազմաթիւ օգտատէրեր, ուսումնասիրելով լուսանկարը, «Օսկար-2019»-ի պրոդիւսերներին մեղադրել են նախապատւութիւնն առաւելապէս սպիտակամորթ տղամարդկանց տալու ու ռասայական բազմազանութիւն չապահովելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։