Հա

Մշակոյթ

14/03/2019 - 10:00

«Թաքցւած խաչ». Թուրքիայում իսլամացւած հայերի մասին վաւերագրական ֆիլմ է նկարահանւում

Թուրքիայում աւարտւել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վաւերագրական ֆիլմի նկարահանումները:

«alikonline.ir» - Թուրքիայում աւարտւել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վաւերագրական ֆիլմի նկարահանումները:

Ըստ «Panorama.am»-ի՝ «Ermenihaber.am»-ը գրում է, որ «Թաքցւած խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից յետոյ Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ աւելի շատ կենտրոնանալով մահմեդականացւած հայերի ինքնութեան ճգնաժամի, Ցեղասպանութիւնից յետոյ նրանց կրած հոգեկան տրաւմաների ու իրենց սերունդներին պատմած պատմութիւնների վրայ:

Ֆիլմը, որի նկարահանումներն աւարտւել են օրերս, հանդիսատեսի դատին կը յանձնւի ապրիլին:

«Թաքցւած խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խօսել են մուսուլմանացււած հայերի առաջին սերունդը համարւող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպէս նաեւ նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմութիւնները են լսել նաեւ մուսուլմանացւած հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

«Թաքցւած խաչ»-ի նկարահանումներն աւարտւել են, սակայն դեռեւս պէտք է կատարւեն մոնտաժային ու ձայնային աշխատանքները, ինչպէս նաեւ ֆիլմի համար պէտք է երաժշտութիւն գրւի: Այս բոլոր աշխատանքները աւարտին հասցնելու համար համացանցում աջակցութեան արշաւ է նախաձեռնւել: Նշւում է, որ ֆիլմի երաժշտութիւնը ձայնագրւելու է Հայաստանում:

Ֆիլմի հեղինակները իրենց կատարած աշխատանքի նպատակը ներկայացնելու համար հետեւեալ ծանօթագրութիւնն են հրապարակել:

«Նախկինում հայերին յատուկ թիթեղագործութեան ու թամբագործութեան արհեստները շրջանի կենտրոնում այսօր ներկայացնում են մուսուլմանացւած հայերի սերունդները: Ենթադրւում է, որ շրջանում 1915-ից յետոյ մուսուլմանացւած առնւազն 20 տուն կայ: Համարւում է, որ մնացած հայերը, որոնք ձեւաւորում էին շրջանի բնակչութիւնը, 1915-ին սպանւել են կամ բռնագաղթեցւել: Յայտնի է, որ մուսուլմանացւած հայերի ազգականները, յատկապէս մօրեղբայրներն ու մօրաքոյրները հեռացել են ԱՄՆ, Հայաստան կամ Սիրիա: Եթէ այսօր նոյնիսկ նրանք ողջ էլ չեն, նրանց երեխաներն են ողջ ու տեղեկութիւններ ունեն շրջանի մասին:

Յայտնի է, որ Թուրքիայում այս իրավիճակում գտնւող բազմաթիւ բնակավայրեր կան եւ հազարաւոր մուսուլմանացւած հայերի ընտանիքներ կան: Այս ինքնութեան հետ ապրել ձգտող մարդիկ ո՛չ կարողանում են հաշտւել ամբողջապէս ձուլւելու արդիւնքում իրենց ներսում ապրող նոր ինքնութեան հետ, ո՛չ էլ կարողանում են վերադառնալ իրենց նախկին հայկական ինքնութեանը: Էղիլում ապրող մուսուլմանացւած հայերի մօտ աչքի ընկնող առանձնայատկութիւնն էլ այն է, որ ոչ քիչ ջանք են թափում իրենց նախկին ինքնութիւնն իրենց երեխաներին փոխանցելու հարցում:

Շրջանի բազմաթիւ ընտանիքներ գիտեն իրենց նախկին ինքնութեան մասին եւ այդ ուղղութեամբ ուսումնասիրութիւններ են կատարում: Բայց պաշտօնական մակարդակով անցեալի բնակչութեան եւ մշակոյթի վերաբերեալ որեւէ աշխատանք չի կատարւում: Զուտ սուննի մուսուլմանական ինքնութիւնը առաջ մղելով՝ անտեսւում է շրջանի նախկին ինքնութիւնը՝ յօգուտ պաշտօնական պատմագրութեան»:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Քրտաթափուող տարածքներ եւ սուրիական ուժերու տեղակայումներ
    Ակնարկ. Քրտաթափուող տարածքներ եւ սուրիական ուժերու տեղակայումներ

    Թրքական ներխուժումը` Սուրիա, արդէն իսկ սկսած է ենթարկուիլ որոշ ձեւափոխումներու: Ամերիկեան լքումին եւ ռուսական լռութեան միջեւ զօրքերը դէպի Սուրիա տեղաշարժած Թուրքիան այժմ իր յայտարարողական յոխորտանքներուն ոչ համարժէք իրավիճակի մէջ սկսած է յայտնուիլ: Յստակ է սուրիական զօրքերու տեղաշարժը դէպի հիւսիս` Թուրքիոյ հետ սահմանին երկայնքով:

  • Ովքե՞ր են պատրաստ կռուելու... եւ ի՞նչ բանի համար
    Ովքե՞ր են պատրաստ կռուելու... եւ ի՞նչ բանի համար

    Հիւսիսային Սուրիոյ կնճիռը անգամ մը եւս կը դրսեւորէ մեծապետական ուժերու կարելիութիւններն ու դիտաւորութիւնները տարածաշրջանի կացութեան լուծում կարենալ բերելու եւ միաժամանակ իրենց շահերը ապահովելու դժուարին խնդրին մէջ։ Երեւոյթները ցոյց կու տան, որ ո՛չ ԱՄՆ եւ ո՛չ Ռուսաստան տրամադրութիւն ունին մխրճուելու տարածաշրջանային այս ճահիճին մէջ։ Բայց նաեւ ո՛չ ԱՄՆ եւ ո՛չ Ռուսաստան պերճանքը ունին քաղաքական այս ճահիճէն հեռու մնալու տրուած ըլլալով, որ անոնք կենսական շահեր ունին տարածաշրջանին մէջ եւ պատրաստ չեն մէկզմէկու զիջելու իրենց ռազմավարական դիրքերը։

  • «Անկարան ուզում է քաղաքական լուրջ դերակատարում ունենալ Սիրիայի հիւսիսում». արաբագէտ
    «Անկարան ուզում է քաղաքական լուրջ դերակատարում ունենալ Սիրիայի հիւսիսում». արաբագէտ

    Թուրքիան ցանկանում է Սիրիայի հիւսիսում ձեւաւորել ռազմավարական նշանակութեան պատնէշ, որը փաստացի բաժանելու է Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին։

  • Դոկտ. Նորա Արիսեան սուրիական խորհրդարանին մէջ կ՛անդրադառնայ թրքական զինուորական գործողութեան
    Դոկտ. Նորա Արիսեան սուրիական խորհրդարանին մէջ կ՛անդրադառնայ թրքական զինուորական գործողութեան

    Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան, Սուրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական յանձնախումբի նախագահ դոկտ. Նորա Արիսեան խորհրդարանի 13 հոկտեմբեր 2019-ի ելոյթին մէջ անդրադարձած է Թուրքիոյ կողմէ հիւսիսային Սուրիոյ մէջ շղթայազերծուած զինուորական գործողութիւններուն:

  • Թուրքիայի օսմանեան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է
    Թուրքիայի օսմանեան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է

    Հայաստանը միջազգային քաղաքականութեան մէջ իր գործնական դերակատարութիւնը պէտք է ունենայ Սիրիա թուրքական ներխուժման հարցով` ի նպաստ Սիրիայի ժողովրդի, Սիրիայի կառավարութեան։ Նման տեսակէտ News.am-ի հետ զրոյցում յայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։