Հա

Մշակոյթ

16/03/2019 - 10:10

Հռոմում բացւել է Լէոնարդօ դա Վինչիին նւիրւած ցուցահանդէս

Հռոմում բացւել է «Գիտութիւն մինչեւ գիտութիւն» ցուցահանդէսը։ Այն նւիրւած է համաշխարհային ճանաչում ունեցող  նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական Լէոնարդօ դա Վինչիի մահւան 500-րդ տարելիցին։

«alikonline.ir» - Հռոմում բացւել է «Գիտութիւն մինչեւ գիտութիւն» ցուցահանդէսը։ Այն նւիրւած է համաշխարհային ճանաչում ունեցող  նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական Լէոնարդօ դա Վինչիի մահւան 500-րդ տարելիցին։ Կազմակերպիչների կարծիքով, այդ ցուցահանդէսը ճանապարհորդութիւն է դա Վինչիի մշակութային ժառանգութեան եւ աշխատանքների միջով։ Հիմնական շեշտը դւած է հանճարեղ իտալացու տեխնոլոգիական եւ գիտական գործունէութեան վրայ։

Ըստ «Panorama.am»-ի՝ «Euronews.com» գրում է, որ ցուցադրութիւնում հաւաքւած է աւելի քան 200 աշխատանք մանրանկարներից մինչեւ օդապարիկի մոդել։

«Մէկ ցուցահանդէսի շրջանակում մենք կարողացել ենք հաւաքել տարբեր հաւաքածուներից ցուցանմուշներ։ Դրանք եւ նկարներ են, եւ Լէոնարդոյի նամակները։ Հիմնականում ցուցանմուշները տրամադրւել են Վատիկանի գրադարանից եւ իտալական այլ մեծ գրադարաններից»,- ասել է  ցուցահանդէսի համադրողը։

Իտալիայի նախագահի նստավայրում Քւիրինալեան պալատում բացւած ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ յունիսի վերջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։