Հա

Մշակոյթ

17/03/2019 - 08:30

Լիլիթ Տէրեանի մարմինն հողին յանձնւեց

Երէկ մարտի 16-ին թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների եւ արւեստասէրների ներկայութեամբ հողին յանձնւեց Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր Լիլիթ Տէրեանի մարմինը:

«alikonline.ir» - Երէկ մարտի 16-ին թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների եւ արւեստասէրների ներկայութեամբ հողին յանձնւեց Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր Լիլիթ Տէրեանի մարմինը:

Յիշեցնենք որ, մարտի 7-ին, Թեհրանում իր մահկանացուն կնքեց, իրանահայ անւանի արւեստագէտ Լիլիթ Տէրեանը, որին իրաւամամբ համարում էին Իրանի քանդակագործութեան մայրը:

Լիլիթ Տէրեանը ծնւել է 1930 թւականին Թեհրանում: Դպրոցն աւարտելուց յետոյ Թեհրանի համալսարանում մէկ տարի գեղանկարչութիւն է սովորել, այնուհետեւ մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի Բոզար գեղարւեստի բարձրագոյն դպրոցում: Թեհրան վերադառնալով` 1960-1980 թւականներին դասախօսել է Թեհրանի համալսարանի դեկորատիւ արւեստի բաժնում, 1994-2000 թւականներին` Իսլամական Ազատ համալսարանի քանդակագործութեան եւ նախագծման բաժնում:

Իրանի գեղանկարչութեան, քանադակագործութեան եւ դեկորատիւ արւեստի բազմաթիւ անւանաի ներկայացուցիչները համարւում են Լիլիթ Տէրեանի աշակերտները:

Նրա կերտած Եփրեմ խանի կիսանդրին տեղադրւած է Թեհրանի Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցու բակում, իսկ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցու բակում:

Լիլիթ Տէրեանի մահւան կապակցութեամբ ցաւակցական ուղերձներ են յղել ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, արւեստի հարցերով Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի տեղակալ Մոջթաբա Հոսէյնին եւ նախարարութեան կիրառական արւեսի վարչութեան պետ Հադի Մոզաֆարին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։