Հա

Մշակոյթ

18/04/2019 - 10:20

Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ երկրներ-Իրան յարաբերութիւններում

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վաղարշակ Յակոբեանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

«alikonline» - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վաղարշակ Յակոբեանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

«Մեր աշխարհագրական դիրքը, մեր բարեկամական յարաբերութիւնները այնքան լաւ են հարեւան Իրանի հետ, որ մենք լաւագոյնս կարող ենք իրականացնել դա ու ես վստահ եմ, որ մեր երկիրը կապող օղակ կը լինի ԵԱՏՄ երկրներ-Իրան յարաբերութիւններում»,- «Aysor.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց իշխանական պատգամաւորը:

Եւրասիական միութեան անդամ երկրների շրջանում, պատգամաւորի խօսքով, պէտք է այս ամէնի մասին լաւ ներկայացնել, առաջարկել ծրագիր, որպէսզի նրանք նկատեն ու հասկանան Հայաստանի կարեւորութիւնը:

Նա ասաց, որ ապրանքների հսկայական ցանկ կայ, որոնց նկատմամբ պարզեցւած ռեժիմով է մաքսային արժէք կիրառւելու:

«Այդ ապրանքների մեծ մասը գիւղատնտեսական են: Սա մեզ համար շատ շահեկան է, քանի որ մենք նաեւ հակադեմպինգային հնարաւորութիւն ունենք, այսինքն՝ Իրանից եկող էժան ապրանքը չի կարող գրաւել մեր շուկան: Կառավարութեան մեր գործընկերների հետ քննարկումների արդիւնքում նրանք մեզ վստահեցրել են, որ այս առումով խնդիր լինել չի կարող»,- նշեց պատգամաւորը:

Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան արտահանմանը, «Իմ քայլի» ներկայացուցիչը նշեց, որ ԻԻՀ-ի հսկայական շուկան հայ արտահանողի համար լայն հնարաւորութիւններ է ստեղծում: Այսինքն, ըստ պատգամաւորի, Իրան կարելի է արտահանել ամէն ինչ՝ գիւղատնտեսական ապրանքներից մինչեւ տնտեսական:

«Օրինակ՝ մեղրը: Մեղրի հետ կապւած մենք բազմաթիւ դժւարութիւններ ունենք, ներքին շուկայում շատ յաճախ պահանջարկը չի բաւարարում: Վերջերս կնքւած համաձայնագրով հսկայական խթան է տրւում եւ դրա արդիւնքները մենք զգալու ենք»,- աւելացրեց Յակոբեանը:

Յարակից լուրեր

  • Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար
    Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

    Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

  • «Միացէք ինձ , ո՛չ ասէք Իրանի հետ պատերազմին». Թուլսի Գաբարդ
    «Միացէք ինձ , ո՛չ ասէք Իրանի հետ պատերազմին». Թուլսի Գաբարդ

    «Ո՛չ Իրանի հետ պատերազմին»: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկացի կոնգրեսական, 2020 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդը:

  • «Իրանը չի ընկրկի Թրամփի վարչակազմի պահանջների դէմ». ԿՀՎ նախկին ղեկավար
    «Իրանը չի ընկրկի Թրամփի վարչակազմի պահանջների դէմ». ԿՀՎ նախկին ղեկավար

    Իրանը երբեւէ չի ընկրկի ԱՄՆ վարչակազմի պահանջների դէմ: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմկրատականների հետ հանդիպման ժամանակ ասել է Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ-CIA) նախկին տնօրէն Ջոն Բերնանը

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

  • «Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը
    «Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը

    Ադրբեջանական «Minval.az» պարբերականը յօդւած է հրապարակել` անդրադառնալով երէկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատական համակարգի փոփոխութեան մասին ելոյթին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։