Հա

Մշակոյթ

16/05/2019 - 11:10

ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառութեան մէջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամեակ» արծաթէ յուշադրամը

Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառութեան մէջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամեակ» արծաթէ յուշադրամը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառութեան մէջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամեակ» արծաթէ յուշադրամը: «Արմէնպրես»-ին այս մասին յայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից: 

Դիմերես` հայ գիտնականներին նւիրւած յուշասեան հատւած (գտնւում է Երեւանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարեան, ճարտարապետ` Լեւոն Բալայեան, ճարտարագէտ` Սօս Մանուկեան) եւ «SCIENTIA POTENTIA EST» մակագրութիւնը: 

Դարձերես` «Սահակ Պարթեւեւ Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատւած (գտնւում է Երեւանի պետական համալսարանի մուտքի մօտ, քանդակագործ` Արա Սարգսեան, ճարտարապետ` Ռոմէօ Ջուլհակեան): Ֆոնին` ԵՊՀ շէնքի ուրւագծի եւ գերբի պատկերներն են: 

Տեխնիկական չափանիշները

Անւանական արժէքը

1000 դրամ

Մետաղը եւ յարգը

արծաթ 925

Քաշը

33.6 գ.

Տրամագիծը

40.0 մմ.

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնաւոր

Տպաքանակը

500 հատ

Էսքիզների հեղինակներ` Յարութիւն Սամուէլեան (դիմերես) եւ Վարդան Վարդանեան (դարձերես):

Հատւել է Լիտւայի դրամահատարանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։