Հա

Մշակոյթ

23/06/2019 - 10:40

Մահացել է գրող Կարինէ Աշուղեանը

Երէկ՝ յունիսի 22-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ մահացել է գրող, հրապարակախօս, թարգմանչուհի, լրագրող Կարինէ Աշուղեանը:

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 22-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ մահացել է գրող, հրապարակախօս, թարգմանչուհի, լրագրող Կարինէ Աշուղեանը: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

Ծնւել է 1962 թւականին, Հայաստանի Արարատի շրջանի (այժմ՝ մարզ) Տափերական գիւղում: Աւարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայութեան եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը, ապա` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայութեան եւ իրաւունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է նոյն ինստիտուտում՝ որպէս հայ փիլիսոփայութեան պատմութեան բաժնի կրտսեր գիտաշխատող, ՀՀ ՊՆ «Հայ զինւոր» պաշտօնաթերթում եւ որպէս լրագրող՝ տարբեր լրատւամիջոցներում: 1998-2008թթ. եղել է «Արարատ» մարզային թերթի գլխաւոր խմբագիրը:

1980-ական թւականներից հանրապետական մամուլում հանդէս է եկել բանաստեղծութիւններով, թարգմանութիւններով եւ հրապարակախօսական յօդւածներով: 1996 թւականից եղել է Հայաստանի գրողների միութեան անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատօնի ամենամեայ մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործութիւնները թարգմանւել են ռուսերէն, պարսկերէն, հոլանդերէն, լեհերէն, անգլերէն, թուրքերէն եւ այլ լեզուներով: Հրատարակւել են նրա «Բանաստեղծութիւններ» (1995թ.), «Առաքելութիւն» (հրապարակախօսութիւն, «Աւետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական եւ գեղարւեստական միտքը 13-14-րդ դարերի քերականութեան հայ մեկնութիւններում» (2015թ.) գրքերը: Ռուսերէնից թարգմանել է Մարինա Ցւետաեւայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծութիւններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկեանի «Բազմակէտ» (2011թ.), Վահան Յովհաննիսեանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծութիւնների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարոյր Սեւակի մրցանակի:

Պարգեւատրւել է ՀՀ մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի» յուշամեդալով: 2016 թ. արժանացել է ՀՀ ՊՆ եւ ՀԳՄ համատեղ ամենամեայ մրցանակին: Մահացել է Երեւանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։