Հա

Մշակոյթ

10/07/2019 - 08:20

Եգիպտոսն Ինտերպոլին խնդրել է օգնել «Christie's»-ի աճուրդով վաճառւած Թութանհամոնի կիսանդրին գտնելու հարցում

Եգիպտոսի իշխանութիւններն օգնութեան համար դիմել են Ինտերպոլին, երբ անցեալ շաբաթ Լոնդոնում կայացած աճուրդում առանց Կահիրէի համաձայնութեան վաճառւել է եգիպտական Թութանհամոն փարաւոնի կիսանդրին:

«alikonline.ir» - Եգիպտոսի իշխանութիւններն օգնութեան համար դիմել են Ինտերպոլին, երբ անցեալ շաբաթ Լոնդոնում կայացած աճուրդում առանց Կահիրէի համաձայնութեան վաճառւել է եգիպտական Թութանհամոն փարաւոնի կիսանդրին:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Interfax.ru»-ն՝ վկայակոչելով արեւմտեան ԶԼՄ-ներին, եգիպտական կողմը յոյս ունի, որ Ինտերպոլը կօգնի պարզել հնագոյն իրի գտնւելու վայրը: Եգիպտոսի հնագոյն իրերի հայրենադարձութեան հարցերով ազգային յանձնաժողովն աւելի վաղ դժգոհութիւն էր յայտնել Թութանհամոնի կիսանդրու վաճառքի առնչութեամբ, քանի որ յանձնաժողովի յայտարարմամբ՝ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացւել, որը կապացուցէր, որ կիսանդրին Եգիպտոսից դուրս է բերւել օրինական ճանապարհով:   

Անցեալ շաբաթ «Christie's» աճուրդի տունը վաճառել է Թութանհամոնի կիսանդրին, որն առաւել քան 3000 տարեկան է: Այն վաճառւել է 5.97 մլն. դոլարով: Աճուրդից օրեր առաջ Կահիրէն պաշտօնական բողոք էր ներկայացրել հնագոյն քանդակը վաճառքի հանելու առնչութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։