Հա

Մշակոյթ

13/07/2019 - 10:00

«Դիարբեքիրում գտնւող Սուրբ Կիրակոսը կը վերաբացւի. սպասում են կառավարութեան որոշմանը». Ախոյեան

Արեւմտեան Հայաստանում գտնւող մեր մշակութային օջախներն ու սրբավայրերն այնքան էլ լաւ վիճակում չեն։

Կարսում Եղիշէ Չարենցի տունը հողին է հաւասարեցւել, բայց տեղի իշխանութիւնը նպատակ ունի վերաբացել Դիարբեքիրում գտնւող Սուրբ Կիրակոս եկեղեցին։

«alikonline.ir» - Արեւմտեան Հայաստանում գտնւող մեր մշակութային օջախներն ու սրբավայրերն այնքան էլ լաւ վիճակում չեն։

Կարսում Եղիշէ Չարենցի տունը հողին է հաւասարեցւել, բայց տեղի իշխանութիւնը նպատակ ունի վերաբացել Դիարբեքիրում գտնւող Սուրբ Կիրակոս եկեղեցին։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյեանը, որն օրերս է վերադարձել Արեւմտեան Հայաստանից։

Նա եղել է Անիում, Կարսում, Դիարբեքիրում, Մուշում, Վանում, Աղթամարում։

«Արեւմտեան Հայաստանում գտնւող մեր մշակութային օջախներն ու սրբավայրերն այնքան էլ լաւ վիճակում չեն։ Ազգայնականներն ուղղակի հողին են հաւասարեցրել Եղիշէ Չարենցի տունը, որը նախորդ տարի դեռ կանգուն էր։ Կարսի Առաքելոց վանքը մզկիթի է վերածւել։ Սակայն Դիարբեքիրում սպասում են կառավարութեան որոշմանը, որ Սուրբ Կիրակոսը վերաբացեն, քանի որ այն պղծւել էր 2015-ին այդ շրջանում սկսւած թուրք-քրդական բախումների պատճառով»,- ասաց նա։

Ախոյեանի խօսքով` Սուրբ Կիրակոսի կողքին գտնւող Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգելու մասին նոյնպէս քննարկումներ են ընթանում, գուցէ նոյն բախտը վիճակւի նաեւ Մուշի Սուրբ Մարինէ եկեղեցուն ։ Ըստ նրա` շատ կարեւոր է, որ մենք էլ այստեղից աջակցենք ու ցոյց տանք, որ հետաքրքրւած են այդ կոթողներով, որ դրանք տէր ունեն։

Անդրադառնալով Արեւմտեան Հայաստանի հայ համայնքի խնդիրներին` Ախոյեանը նշեց, որ նրանք առաջին հերթին բարձրաձայնել են հայոց լեզւի ուսուցչի հարցը։ «Գաղտնիք չէ, որ տեղի հայ համայնքը լեզւի խնդիր ունի, ինչի համար էլ նրանք ուսուցչի կարիք ունեն։ Նրանք ուզում են, որ իրենց երեխաները հայերէնը չմոռանան»,- ասաց նա։

Նա նշեց նաեւ, որ Կարսի, Դիարբեքիրի, Վանի եւ Իգդիրի նոր քուրդ քաղաքապետները բաւական լաւ են տրամադրւած տեղի հայերի հանդէպ, իսկ Ախոյեանի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել նախկին` կիսատ մնացած ծրագրերը շարունակել։ Մասնաւորապէս, Վանում մշակոյթի տան կառուցման աշխատանքները կը սկսւեն նորից հունի մէջ ընկնել։

Յիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերի 4-ին Սուրբ Կիրակոսում վերանորոգումից յետոյ 32 տարի ընդմիջումից յետոյ կատարւել էր առաջին եկեղեցական արարողութիւնը: Նոյն օրն այնտեղ տեղի էր ունեցել նաեւ առաջին պսակադրութիւնը: Սակայն 2015-ից քուրդ-թուրքական բախումների պատճառով եկեղեցին կրկին դադարել է գործել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։