Հա

Մշակոյթ

14/07/2019 - 10:10

«Ոսկէ ծիրան»-ն աւարտւեց. մրցանակակիրների անունները յայտնի են

Աւարտւեց «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային փառատօնը: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթում «Ոսկէ ծիրան»-ի գլխաւոր մրցանակը ստացաւ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռէյ եւ Լիզ» ֆիլմը, որն էլ ցուցադրւեց փառատօնի փակման ժամանակ:

«alikonline.ir» - Միջազգային փառատօնի այս տարւայ կազմակերպիչներ վստահ են, որ հանդիսատեսը գոհ էր այս տարւայ ծրագրից։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Աւարտւեց «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային փառատօնը: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթում «Ոսկէ ծիրան»-ի գլխաւոր մրցանակը ստացաւ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռէյ եւ Լիզ» ֆիլմը, որն էլ ցուցադրւեց փառատօնի փակման ժամանակ:

«Արծաթէ ծիրան» մրցանակին արժանացաւ Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժիւրիի յատուկ յիշատակմանն արժանացաւ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցոյթում «Ոսկէ ծիրան» մրցանակ ստացաւ Մարզիէ Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթէ ծիրան»-ի արժանացաւ Ռատի Ցիտելաձէի «Հասարակութեան գերի»-ն: Գենադի Մելքոնեանի անւան յատուկ մրցանակին արժանացաւ Լիլիթ Պետրոսեանի «Բայինա»-ն:

Տարածաշրջանային համայնապատկեր մրցոյթում «FIPRESCI» մրցանակին արժանացաւ Թինաթին Քաջրիշւիլի «Հորիզոն»-ը:

«Այս տարի «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային փառատօնը վստահել էինք երիտասարդներին: Կարծում եմ` իրենք իրենց աշխատանքը լաւ կատարեցին եւ յաջորդ տարի աւելի լաւ են կատարելու: Բոլորս վախենում էինք, որ ծրագիրը թոյլ կը լինի եւ չենք կարող մեր հանդիսատեսին բաւարարել, բայց այժմ վստահ կարող եմ ասել, որ մեր հանդիսատեսին լիովին բաւարարել ենք: Տխրում եմ, որ շատերը մեզ օգնելու փոխարէն մի բան էլ խանգարում են»,- ասաց «Ոսկէ ծիրան» փառատօնի հիմնադիր նախագահ Յարութիւն Խաչատրեանը:

Փառատօնի գործադիր տնօրէն Յասմիկ Յովհաննիսեանն էլ նշեց, որ ստանձնելով փառատօնի գործադիր տնօրէնի պաշտօնը` հասկացել է, կան որոշակի բացեր, որոնք ապագայում պէտք է շտկենք:

«Մի քիչ վախենում էինք ամառային դահլիճում բացօթեայ ցուցադրութիւններից, որ դահլիճը դատարկ կը մնայ, բայց մեր երեք ցուցադրութիւններն էլ ապացուցեցին, որ հայ հասարակութիւնը սիրում է այս փառատօնը: Այս նոր փորձը մեր երիտասարդ թիմին շատ բան տւեց: Ընդհանուր առմամբ փառատօնն ուրախ ու հաւեսով ստացւեց: Դժւար է ամէն տարի մշակութային միջոցառում իրականացնել, երբ ֆինանսական ոչ բոլոր աղբիւրներն են հաստատուն»,- ասաց նա:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսեանը նշեց, որ նման փառատօներում պէտք է մեծ դեր ունենան լրատւամիջոցները, որոնք ոչ միայն կը գովեն, այլ նաեւ հանդէս կը գան որպէս քննադատ, որպէսզի նոր եւ երիտասարդ թիմը հասկանայ իր բացերը եւ շտկի դրանք:

«16 տարիների ընթացքում «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին յաջողւեց սովորեցնել կինոսերներին վճարել եւ հեղինակային ֆիլմեր դիտել»,- ասաց նա:

Յիշեցնենք`«Ոսկէ ծիրան» կինոփառատօնը մեկնարկել էր յուլիսի 7-ին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։