Հա

Մշակոյթ

30/07/2019 - 08:00

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածւելու է թանգարանի

Թուրքիայի Սիւաս նահանգի Գիւրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կիւրինի գաւառակ) գտնւող հայկական եկեղեցին վերանորոգումից յետոյ գործելու է որպէս թանգարան։

«alikonline.ir» - Թուրքիայի Սիւաս նահանգի Գիւրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կիւրինի գաւառակ) գտնւող հայկական եկեղեցին վերանորոգումից յետոյ գործելու է որպէս թանգարան։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Գիւրունի շրջանի կենտրոնում գտնւող եւ 19-րդ դարի կառոյց հանդիսացող հայկական եկեղեցին յայտնւել էր ամբողջովին քանդւելու վտանգի առջեւ։

Վերանորոգման համար աւելի վաղ յայտնել էինք, որ 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է յատկացւել եւ սկսւել են վերանորոգման աշխատանքները։

Գիւրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին յայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների աւարտից յետոյ հայկական եկեղեցին բացւելու է որպէս թանգարան եւ ծառայելու է զբօսաշրջութեան զարգացմանն այդ տարածքում։

Նշենք, որ Կիւրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղւել են առեւտրով, երկրագործութեամբ եւ արհեստներով: Բնակավայրում կար մէկ քարաշէն հայկական եկեղեցի եւ մէկ դպրոց: 1915 թ.-ին Կիւրինի հայ բնակչութիւնը ենթարկւել է Ցեղասպանութեան՝ տարագրւել եւ բնաջնջւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։