Հա

Մշակոյթ

03/08/2019 - 10:30

Վանում 2750 տարւայ վաղեմութեան գերեզմաններ են յայտնաբերւել

Թուրքական լրատւամիջոցները յայտնում են, որ Վանի Չաւուշթեփէ բերդում (հայկական անւանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացւում են հնագիտական պեղումներ։

«alikonline.ir» - Թուրքական լրատւամիջոցները յայտնում են, որ Վանի Չաւուշթեփէ բերդում (հայկական անւանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացւում են հնագիտական պեղումներ։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Ըստ պեղումների աշխատանքը գլխաւորող թուրք պրոֆեսոր Ռաֆէթ Չաւուշօղլուի՝ 2750 տարւայ վաղեմութիւն ունեցող գերեզմանները բացայայտում են  թաղումն իրականացնելու չորս տարբեր ձեւ, որոնք կիրառւել են ուրարտական շրջանում։ Առաջինը՝ դիակիզումից յետոյ մոխիրը կճուճի մէջ դնելով թաղելու ձեւն է, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենեակի տեսք ունեցող գերեզմանները եւ չորորդը՝ ուղղակի հողի մէջ թաղելը։

«Սա ի ցոյց է դնում բազմաստւած կրօնական համակարգ դաւանող հասարակութեան հանդուրժողական մթնոլորտում թաղումներն իրականցնելու մշակոյթը»,- նշել է թուրք պրոֆեսորը։

Բնականաբար, այս ամէնը ներկայացվում է որպէս հայկական մշակոյթի հետ առնչութիւն չունեցող Ուրարտուի պատմամշակութային ժառանգութիւն։ Նշւում է, որ Չաւուշթեփէ (Հայկաբերդ) բերդը կառուցւել է Ուրարտուի արքայ Սարդուրի 2-րդի օրօք։

Յիշեցնենք, որ ըստ աւանդութեան՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դէմ յաղթական ճակատամարտից յետոյ Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակայ տարածքը կոչւել է Հայոց ձոր։ Աւելի ուշ Վանի հայկական թագաւորութեան արքայ Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անւանելով այն Սարդուրիխինիլի։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։