Հա

Մշակոյթ

06/08/2019 - 08:30

Արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանւել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանւել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում: Մասնաւորապէս, թագաւորական տան անդամին հրաւիրել են կերտելու հէնց իր կերպարը, երբ նա այցելել է ֆիլմի նկարահանումների հրապարակ եւ հանդիպել դերասան Դենիէլ Քրէյգի հետ:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանւել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում: Մասնաւորապէս, թագաւորական տան անդամին հրաւիրել են կերտելու հէնց իր կերպարը, երբ նա այցելել է ֆիլմի նկարահանումների հրապարակ եւ հանդիպել դերասան Դենիէլ Քրէյգի հետ: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Sun պարբերականը:

«Արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիան ներկայացնող հրաշալի օրինակ է, եւ Բոնդի՝ աշխարհով մէկ սփռւած երկրպագուներին դա հաստատ դուր կը գայ»,- յայտնել է նկարահանող խմբին մօտ աղբիւրը՝ յստակեցնելով, որ «պրոդիւսերներն այս գաղափարին են յանգել, քանզի նախագիծը մի շարք անյաջողութիւնների է բախւել»:

Յունիսին պայթիւնի հետեւանքով փլուզւել էր նկարահանման հրապարակի մի մասը, վնասւել էր դերասաններից մէկը, մայիսին Քրէյգը վնասւածք էր ստացել, իսկ անցեալ տարւայ օգոստոսին նախագծից հեռացել էր ռեժիսոր Դենի Բոյլը:

Ջէյմզ Բոնդի մասին պատմող ֆիլմի հերթական մասի պրեմիերան նախատեսւած է 2020 թւականի ապրիլին:

2012-ին Էլիզաբեթ 2-րդ թագուհին մասնակցել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ նկարահանւած հոլովակին։ Դրանում Ջէյմզ Բոնդը (Դենիէլ Քրէյգ) նրա հետեւից եկել էր Բուքինգհեմեան պալատ, եւ նրանք միասին ուղղաթիռով ուղեւորւել էին խաղերի բացման արարողութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։