Հա

Մշակոյթ

14/08/2019 - 11:30

«Հայաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում մեր օրերի համաշխարհային քարտէզի վրայ». KCW Today-ի անդրադարձը

Պատմական գեղեցկութիւն եւ կարեւորութիւն, հնագոյն մշակոյթ ունեցող Հայաստանը մեր օրերի համաշխարհային քարտէզի վրայ ռազմավարական դիրք է զբաղեցնում։

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է բրիտանական յայտնի «Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը, որի օգոստոսեան համարը լոյս է տեսել հայոց թռչնատառ այբուբէնի նկարը պատկերող շապիկով։

«alikonline.ir» - Պատմական գեղեցկութիւն եւ կարեւորութիւն, հնագոյն մշակոյթ ունեցող Հայաստանը մեր օրերի համաշխարհային քարտէզի վրայ ռազմավարական դիրք է զբաղեցնում։

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է բրիտանական յայտնի «Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը, որի օգոստոսեան համարը լոյս է տեսել հայոց թռչնատառ այբուբէնի նկարը պատկերող շապիկով։ Ամսագիրը ստւարածաւալ յօդւածներ է նւիրել Հայաստանին՝ անդրադառնալով մեր երկրի պատմութեանը, հաւատքին, զբօսաշրջութեանն ու մշակոյթին։

Յօդւածների հեղինակներն այս տարի յունիսին այցելել էին Հայաստան՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպւած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը կազմակերպւել էր Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի բարձր հովանու ներքոյ։

«Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել մեր քաղաքակրթութեանը». 1895 թւականին Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրականացւող բռնութիւնների դէմ հանդէս եկած Բրիտանիայի վարչապետ Վիլիամ Գլադսթոնի այս խօսքերով էլ հեղինակները սկսել են Հայաստանին նւիրւած յօդւածաշարը՝ նշելով, որ մէջբերւած խօսքերն այսօր էլ շարունակում են մեծ իմաստ պարունակել, քանի որ Հայաստանը շարունակում է իր նշանակալի նպաստը բերել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են համաշխարհային գիտութիւնը, դասական երաժշտութիւնը, շախմատը եւ այլն։ «Հայ ժողովուրդը յայտնի է իր տեսակով, որը միշտ գրկաբաց է ընդունում այցելուներին ու հարեւաններին»,- նշում են հեղինակները։

Անդրադառնալով հայոց պատմութեանը` KCW Today-ը նշում է, որ Հայաստանն առաջինն էր, որ 301 թւականին ընդունեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն։ «Ունենալով նման հարուստ կրօնական եւ մշակութային պատմութիւն՝ պատահական չէ, որ ողջ աշխարհի հայերն այսօր էլ շարունակում են քրիստոնէական աւանդոյթներն ու ամուր են պահում իրենց հաւատը»,- նշում է ամսագիրը։

Հեղինակները յատուկ անդրադարձ են կատարել Հայոց Ցեղասպանութեանը՝ նշելով, որ 1915-1922 թւականներին շուրջ 1.5 մլն. հայեր Օսմանեան կայսրութիւնում սիստեմատիկ կերպով կոտորածի ենթարկւեցին իշխանութիւնների կողմից։ «Այդուհանդերձ, քաղաքական ճնշումների պատճառով այս սարսափելի ոճրագործութիւնը երբեք արդարացի ճանաչում չի գտել միջազգային հանրութեան կողմից։ Թուրքական կառավարութիւնը մշտապէս հրաժարւել է պատասխանատւութիւն ստանձնել կատարւածի համար, Միացեալ Նահանգները եւ Միացեալ Թագաւորութիւնը եւս դեռեւս պաշտօնապէս չեն ընդունել կատարւածը՝ վախենալով դիւանագիտական սկանդալ յարուցել Թուրքիայի հետ»,- նշում են հեղինակները՝ պատմելով նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի եւ այն կարեւոր դերի մասին, որ կատարում է կառոյցը Ցեղասպանութեան մասին իրազեկման մակարդակի բարձրացման ուղղութեամբ։

«Դիմանալով ժամանակի փորձութեանը՝ Հայաստանն այսօր ծաղկում է նոր թափ հաւաքող զբօսաշրջութեամբ եւ ծառայութիւնների ոլորտով։ Ամէն տարի միլիոնաւոր մարդիկ են այցելում Հայաստան, որը յայտնի է իր գեղեցիկ բնապատկերներով եւ դաշտերով»,- շարունակում են հեղինակները՝ պատմելով մեր երկրի գեղատեսիլ վայրերի մասին։ Նրանք յատկապէս ուշադրութիւն են հրաւիրում այն փաստի վրայ, որ Հայաստանը յայտնի է որպէս ձմեռային սպորտաձեւերի սիրահարների վայր։ Հեղինակները նշում են, որ մեր երկրում այցելուներին սպասում են իւրայատուկ հայկական ուտեստները, ինչպիսիք են խորովածն ու դոլման։

KCW Today-ի օգոստոսեան համարում յատուկ անդրադարձ է կատարւել Մատենադարանին՝ սկսած հայոց ձեռագրերի ստեղծման պատմութիւնից մինչեւ հնագոյն ձեռագրերի ստեղծումն ու մեր օրերում դրանց պահպանումը։ Հեղինակները նշում են, որ հնագոյն ձեռագրերի ինստիտուտը ոչ միայն հայկական ձեռագրերի ամենամեծ հաւաքածուն ունի, այլեւ այստեղ են պահպանւում օտարալեզու հնագոյն ձեռագրեր եւս, ինչպէս նաեւ արժէքաւոր շատ տեքստեր, որոնց բնօրինակները, ցաւօք, վաղուց ոչնչացւել են, եւ այսօր պահպանւում են միայն դրանց հայերէն թարգմանութիւնները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։