Հա

Մշակոյթ

14/08/2019 - 09:40

Հնագէտները գանձարան են գտել Պոմպէյում

Պոմպէյ քաղաքում պեղումներ կատարելիս հնագէտները Հին Հռոմէական կայսրութեան ժամանակներին պատկանող գանձարան են յայտնաբերել՝ լի զարդերով եւ հուռութներով:

«alikonline.ir» - Պոմպէյ քաղաքում պեղումներ կատարելիս հնագէտները Հին Հռոմէական կայսրութեան ժամանակներին պատկանող գանձարան են յայտնաբերել՝ լի զարդերով եւ հուռութներով: Գրում է Tert.am-ը:

«Այս առարկաներն օգտագործել են նաեւ առօրեայ կեանքում: Զարդերից շատերի վրայ պատկերւած են յաջողութեան, պտղաբերութեան եւ չար աչքից պաշտպանութեան խորհրդանշաններ»,- «ՌԻԱ Նովոստին»-ն մէջբերում է Պոմպէյի հնագիտական այգու տնօրէն Մասիմօ Օսանային:

Նրա խօսքով՝ զարդերը պատրաստւած են կիսաթանկարժէք քարերից՝ ամեթիստից, սաթից, սերդոլիկից: Հնագէտները ենթադրում են, որ գանձարանը կարող էր պատկանել հարուստ քաղաքացիներին:

Յայտնաբերւել են նաև բրոնզէ ծխնիներ եւ փայտեայ զարդատուփի մնացորդներ, որում պահւել են ապակեայ ուլունքներ, ոսկրից պատրաստւած արձանիկներ, հայելիներ եւ այլ առարկաներ:

Գտածօները ցուցադրւելու են Palestra Grande թանգարանում

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։