Print this page
21/08/2019 - 08:10

Սեբաստիայի Ս. Գէորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսւում

Թուրքիայի Սըւազ (Սեբաստիա) նահանգում պատմական հայկական Սուրբ Գէորգ եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսւում:

«alikonline.ir» - Թուրքիայի Սըւազ (Սեբաստիա) նահանգում պատմական հայկական Սուրբ Գէորգ եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսւում: Գրում է Ermenihaber.am-ը յղում անելով Haberler-ին:

Կիսաւեր եկեղեցին գտնւում է տեղի զինւած ստորաբաժանման տարածքում։ Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը շինութեան սեփականութեան իրաւունքը յանձնել է արդէն նահանգային ղեկավարութեանը:

Վերակառուցման աշխատանքների վերաբերեալ որոշումը կայացւել էր դեռեւս 2016 թ.-ին։ Սպասւում է, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար առաջիկայում կը յայտարարւի տենդեր։

Յարակից լուրեր