Հա

Մշակոյթ

27/08/2019 - 14:10

Մերձաւոր Արեւելքի ամենաթանկը գնահատւած տուն-թանգարանում՝ բացումը կատարւեց Իրանի հնաբանութեան աստղ՝ Սելմա Գոյումջեանի եւ Մոհսէն Մողադդամի ընտանեկան լուսանկարների ցուցահանդէսի

«Բոլորիս բախտը բերել է, որ 1909-ին Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Համիդեան ջարդերից Բուլղարիա արտագաղթած Գոյումջեանների ընտանիքը Թուրքիա չվերադարձաւ, քանի որ հնարաւոր է 1915 թւականի Ցեղասպանութեանը զոհ գնացած լինէին»,- նշեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ՝ Իսակ Իւնանէսեանը «Մողադդամ» թանգարանում՝ Գոյումջեան-Մողադդամ գիտական գործունէութեան մասին պատմող լուսանկարների ցուցահանդէսի բացման հանդիսութեանը:

«ԱԼԻՔ» - «Բոլորիս բախտը բերել է, որ 1909-ին Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Համիդեան ջարդերից Բուլղարիա արտագաղթած Գոյումջեանների ընտանիքը Թուրքիա չվերադարձաւ, քանի որ հնարաւոր է 1915 թւականի Ցեղասպանութեանը զոհ գնացած լինէին»,- նշեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ՝ Իսակ Իւնանէսեանը «Մողադդամ» թանգարանում՝ Գոյումջեան-Մողադդամ գիտական գործունէութեան մասին պատմող լուսանկարների ցուցահանդէսի բացման հանդիսութեանը:

Նա միաժամանակ յիշեցրեց, որ հայութեանը գրկաբաց իր մէջ ընդունելու Իրանի ժողովրդի բարեացակամութիւնը հայ ժողովրդին թոյլ տւեց սիրելի Իրանում իրեն զգայ ինչպէս տանը եւ հնարաւորութիւն ունենայ արարման ու ստեղծագործելու շունչը շարունակելու, միեւնոյն ժամանակ ծառայելով իր երկիր՝ սիրելի Իրանին:

«Մողադդամ» տուն-թանգարանը Սելմա Գոյումջեանը Թեհրանի համալսարանին է նւիրել Մոհսէն Մողադդամի մահից յետոյ, մտահոգւած լինելով այնտեղ հաւաքագրւած ու պահւող պատմամշակութային կոթողների ճակատագրով: Այս մասին լսարանին յայտնեց Գոյումջեանի եւ Մողադդամի ընտանեկան ընկեր լրագրող՝ Ջամշիդին: 120 տարեկան այս ամրոցն իր աւելի քան երկու հազար մետր բնակելի տարածքով ինքնին պատմամշակութային նշանակութեամբ ճարտարապետական կառոյց է, ինչը ժամանակին Հասան-Աբադ հրապարակի կողքին համարւել է մայրաքաղաքի ամենանշանակալից ու ցանկալի վայրերից մէկը, ուր յաճախ են այցելել արտասահմանեան գիտական ու դիւանագիտական նշանաւոր դէմքերը:

Ցուցահանդէսը իրականացւում է Թեհրանի համալսարանին ենթակայ թանգարանների վարչութեան, ինչպէս նաեւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան ձախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ: Թանգարանում շուրջ մէկ ամիս ցուցադրութեան է հանւել երկու հնաբանների՝ Մողադդամ-Գոյումջեանի ընտանեկան լուսանկարները, ինչպէս նաեւ շուրջ 5000 պատմամշակութային կոթողներից մի ամբողջ հաւաքածոյ, որոնք յայտնաբերւել են իրանական պատմական վայրերում, ինչպէս Պերսպոլիսի, Չողազանբիլի, Մաշհադի, Հեգմաթանէի եւ այլն կատարւած պեղումների ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։