Հա

Մշակոյթ

29/08/2019 - 10:00

Լուսանկարիչ Սեւակ Ալեքսանդրեանը մէկ լուսանկարով կը մասնակցի Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպւող իրանցի լուսանկարիչների ցուցահանդէսին

Իրանահայ լուսանկարիչ Սեւակ Ալեքսանդրեանը, վերջերս իր հեղինակած երեք լուսանկարներով մասնակցել է Սպահանում կայացած «Բնութեան մեղեդի» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսին, որի արդիւնքում յիշեալի նշւած աշխատանքները ոչ միայն արժանացել են մասնագէտների ու արւեստի սիրահարների բարձր գնահատանքին, այլեւ լուսանկարներից մէկը իրաւարար կազմի կողմից ճանաչւել է որպէս ցուցահանդէսի լաւագոյն աշխատանք եւ Սեւակը թոյլտւութիւն է ստացել առաջիկայ սեպտեմբերին մասնակցելու Թուրքիայի Իզմիր քաղաքում կայանալիք իրանցի լուսանկարիչների ցուցահանդէսին։

«alikonline.ir» - Իրանահայ լուսանկարիչ Սեւակ Ալեքսանդրեանը, վերջերս իր հեղինակած երեք լուսանկարներով մասնակցել է Սպահանում կայացած «Բնութեան մեղեդի» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսին, որի արդիւնքում յիշեալի նշւած աշխատանքները ոչ միայն արժանացել են մասնագէտների ու արւեստի սիրահարների բարձր գնահատանքին, այլեւ լուսանկարներից մէկը իրաւարար կազմի կողմից ճանաչւել է որպէս ցուցահանդէսի լաւագոյն աշխատանք եւ Սեւակը թոյլտւութիւն է ստացել առաջիկայ սեպտեմբերին մասնակցելու Թուրքիայի Իզմիր քաղաքում կայանալիք իրանցի լուսանկարիչների ցուցահանդէսին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Իզմիրի ցուցահանդէսին ներկայացւելիք լուսանկարն ընտրւելու է «Բնութեան մեղեդի»-ում ցուցադրւած երեք աշխատանքներից՝ հեղինակի եւ կազմակերպիչների համախորհուրդ որոշման արդիւնքում։

Սեւակ Ալեքսանդրեանը ծնւել է 1972 թւականին Աբադանում։ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին ծնողների հետ տեղափոխւել է Շահինշահր, իսկ յետագային՝ Նոր Ջուղա։ Նա լուսանկարչական արւեստով զբաղւել է դեռ պատանի հասակից, ապա 2014 թւականից աւելի է մասնագիտացւել այս ոլորտում՝ մի շարք ուսուցողական դասընթացների մասնակցելով։ Թէեւ Սեւակը լուսանկարում է զանազան տեսարաններ, սակայն նրա հիմնական նախասիրութիւնը՝ իր այս արւեստի միջոցով բնութեան տարբեր երեւոյթների ու հինաւուրց շինութիւնների ու կոթողների յաւերժացումն է։

Լուսանկարիչը մասնակցել է մի շարք այլ ցուցահանդէսների ու փառատօների, որոնց շարքում կարելի է նշել յատկապէս կինոռեժիսոր Զաւէն Ղուկասեանի յիշատակին կազմակերպւած հայ լուսանկարիչների գործերի եւ իրանական ընթացիկ տարւայ խորդադին տեղի ունեցած ձեռարւեստի ցուցահանդէսները։ Հարկ է նշել, որ ձեռարւեստի ցուցահանդէսին ներկայացրած Սեւակի լուսանկարը նոյնպէս արժանացել է «Լաւագոյն աշխատանք» անւանակարգի մրցանակին։

Յաջողութիւն ենք մաղթում տաղանդաւոր արւեստագէտին եւ մաղթում՝ կանաչ ճանապարհ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։