Հա

Մշակոյթ

01/09/2019 - 08:10

Կինոքննադատներն ընտրել են 2018-ի լաւագոյն ֆիլմը

Կինոքննադատների եւ կինոգետների միջազգային FIPRESCI ֆեդերացիան ընտրել է 2018 թւականի լաւագոյն ֆիլմը։ Kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն դարձել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսօ Կուարոնի «Ռոմա»-ն։

«alikonline.ir» - Կինոքննադատների եւ կինոգետների միջազգային FIPRESCI ֆեդերացիան ընտրել է 2018 թւականի լաւագոյն ֆիլմը։ Kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն դարձել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսօ Կուարոնի «Ռոմա»-ն։ Գրում է Panorama.am-ը:

Ֆիլմի համար քւէարկել է ֆեդերացիայի 618 անդամ։ Կուարոնը մրցանակը կը ստանայ սեպտեմբերի 20-ին Սան Սեբաստիան փառատօնի ժամանակ։ FIPRESCI-ի վարկածով լաւագոյն ֆիլմի կոչման համար պայքարում էին նաեւ ռեժիսոր Եորղոս Լանտիմոսի «Ֆաւորիտուհին», Պեդրօ Ալմոդովարի «Ցաւ եւ փառքը», Պոն Ջուն Հոի  «Մակաբոյծները»։ Մրցոյթին մասնակցել են ֆիլմեր, որոնք վարոյթ են դուրս եկել 2018 թ. յուլիսի 1-ից 2019 թ. յունիսի 30-ը։

Անցած տարի FIPRESCI-ի անդամները լաւագոյն ֆիլմ էին ընտրել Փօլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» թրիլլերը։

«Ռոմա» դրաման արժանացել է երեք «Օսկար»-ի, երկու «Ոսկէ գլոբուս»-ի, Վենետիկի կինոփառատօնի երկու մրցանակի եւ այլ մրցանակների։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։