Հա

Մշակոյթ

04/09/2019 - 12:40

Հնագէտները յայտնաբերել են հարութիւն առնելուց յետոյ Քրիստոսի յայտնւելու ենթադրեալ վայրը

Ղուկասի Աւետարանում նշւած է, որ հարութիւն առած Յիսուսն առաջին անգամ աշակերտներին երեւացել է Էմմաուս ճանապարհին՝ Երուսաղէմից մօտ 10 կմ. հեռաւորութեամբ գտնւող բնակավայրում:

«alikonline.ir» - Ղուկասի Աւետարանում նշւած է, որ հարութիւն առած Յիսուսն առաջին անգամ աշակերտներին երեւացել է Էմմաուս ճանապարհին՝ Երուսաղէմից մօտ 10 կմ. հեռաւորութեամբ գտնւող բնակավայրում: Sputnik-ը յայտնում է, որ ֆրանս-իսրայէլական արշաւախումբը հելլենական շրջանի ամրութիւն է յայտնաբերել, որը կարող է լինել այդ նոյն Էմմաուսը: Կարծիք կայ, որ այն կառուցւել է մ.թ.ա. 2-րդ դարում Սելեւկիդների պետութեան գեներալ Բաքհիդի կողմից: Այնուհետեւ ամրոցը օգտագործել են հռոմէացիները ընդհուպ մինչեւ մ.թ. 70 թւականին հրեաների պարտութիւնը: Գրում է News.am-ը:

Գիտնականները կարծում են, որ հէնց Էմմաուսն են գտել, քանի որ սա Երուսաղէմից արեւմուտք միակ ամրութիւնն է, որը գոյութիւն է ունեցել եւ բարգաւաճել Յիսուսի ժամանակներում: Հիմա այս վայրում է գտնւում Կիրեաթ-Իեարիմ բնակավայրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։