Հա

Մշակոյթ

19/09/2019 - 09:40

Կանցկացւի «Artsakh Fest» ժամանակակից արւեստի միջազգային փառատօն

Հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատւածում Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնում կը կազմակերպւի «Artsakh Fest» ժամանակակից արւեստի միջազգային երկրորդ փառատօնը:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատւածում Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնում կը կազմակերպւի «Artsakh Fest» ժամանակակից արւեստի միջազգային երկրորդ փառատօնը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է նախագծի հեղինակ, արւեստի անկախ համադրող, Երեւանի Ժամանակակից Արւեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը եւ աւելացրել, որ փառատօնի այս տարւայ թողարկումը ներառելու է ֆիլմերի դիտում-քննարկումներ, արւեստագիտական միջամտութիւններ, երաժշտական ծրագիր, ինչպէս նաեւ բաց աշխատարաններ/վարպետաց դասեր եւ մասնակցային ընթրիք։ Նրա խօսքով, փառատօնի այս տարւայ «Նախշուն Բաջի» խորագրով թողարկման թեման է կինը եւ հակամարտութիւնը։

Ա. Կամայը նշել է, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շէնքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսեանը, նման է հասարակութեանը, որ մասնատւել է ժամանակային տեսանկիւնից եւ փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկւում: Փոխակերպումների է ենթարկւել նաեւ կնոջ դերը, եւ փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերնդի ապրած ժամանակահատւածում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։