Հա

Մշակոյթ

21/09/2019 - 14:20

Բարձր «Հանրային տրամադրութիւն»՝ «Դենա» գալերիայում

Թեհրանցիները մէկ շաբաթ շարունակ առիթ կունենան հաղորդակից դառնալու թւով 8 հայաստանցի գրաֆիստի ստեղծագործական աշխարհին:

«Դենա» գալերիայում ցուցադրութեան է հանւել Հայաստանի եւ Իրանի գրաֆիստների ստեղծագործութիւններից թւով 31 կտաւ՝ «Հանրային տրամադրութիւն» անւանումը կրող ցուցահանդէսով:

Իր աշխատանքն է սկսել Հայաստանի եւ Իրանի գրաֆիստների ստեղծագործութիւնների համատեղ ցուցահանդէսը

 

«ԱԼԻՔ» - Թեհրանցիները մէկ շաբաթ շարունակ առիթ կունենան հաղորդակից դառնալու թւով 8 հայաստանցի գրաֆիստի ստեղծագործական աշխարհին:

«Դենա» գալերիայում ցուցադրութեան է հանւել Հայաստանի եւ Իրանի գրաֆիստների ստեղծագործութիւններից թւով 31 կտաւ՝ «Հանրային տրամադրութիւն» անւանումը կրող ցուցահանդէսով:

Ցուցահանդէսի բացումը կատարւեց երէկ՝ ուրբաթ, սեպտեմբերի 20-ին Իրանի եւ Հայաստանի գրաֆիստների համատեղ ներկայացւած աշխատութիւններով:

«Հանրային տրամադրութեան» համադրող՝ Ալի Անսարին խօսելով ցուցահանդէսին Հայաստանից մասնակցած նկարիչների ընտրութեան մասին «Ալիք»-ին յայտնեց, որ նա գործը վստահել էր իր ընկերոջը՝ Արարատ Մինասեանին, ում տւած խորհուրդներով էլ առաջնորդւել եւ մասնակիցների ցուցակում տեղ են գտել միւս 7 հայաստանցի գրաֆիստները: Նա յաւելեց, որ նպատակը երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրացման ծրագրերի շրջանակում գրաֆիստների ներաշխարհը միմեանց հաղորդակից դարձնելն է եղել: Յատկանշական է, որ Անսարին Երեւանի Պետական համալսարանի շրջանաւարտ է:

Ցուցահանդէսի հայաստանեան կողմի համադրութիւնները վստահւած էր Արփա Յակոբեանին:

Ցուցահանդէսին ներկայացւած հայաստանեան գրաֆիստների թւով 19 ստեղծագործութիւնների կողքին ներկայացւած են նաեւ նոյն քանակութեամբ իրանցիներ՝ 12 կտոր աշխատութիւնով:

Իրանական գործընկերների ստեղծագործութիւնների մասին խօսելով Արարատ Մինասեանն «Ալիք»-ին յայտնեց, որ այնտեղ (իրանական կողմի գործերում) յաճախ աչքի է ընկնում արեւելեան միստիկայի ու վերացարկումների ճչացող համատեղումը ժամանակակից քաղաքացու մտորումներում: «Սա ինձ նոյնքան դուր եկաւ, ինչքանով, ասենք, անհասկանալի թւաց հասարակ կեանքը աննկատ թողնելը»,- նշում է երեւանաբնակ արւեստագէտը:

Ցուցահանդէսին Հայաստանից մասնակցում են Մերի Կարապետեանը, Քարոլին Սեմերճեանը, Կարինէ Առուստանեանը, Վահիկ Յարութիւնեանը, Մարիա Իրոսալիմսկայան, Թենի Ադամեանը, Գոհար Մարտիրոսեանը եւ Արարատ Մինասեանը (լուսանկարում՝ ձախից առաջինը):

«Հանրային տրամադրութիւն»-ը շարունակելու է մնալ պատից կախւած մինչեւ չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ը, «Դենա» ցուցասրահում: Ցուցասրահը աշխատում է իւրաքանչիւր օր, ժամը՝ 16-ից 20-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։