Հա

Մշակոյթ

07/10/2019 - 08:00

Իսրայէլցի հնագէտները յայտարարել են երկրի հիւսիսում հնագոյն քաղաք յայտնաբերելու մասին

Իսրայէլցի հնագէտները յայտարարել են, որ երկրի հիւսիսում յայտնաբերել են 5000-ամեայ հնագոյն քաղաք:

«alikonline.ir» - Իսրայէլցի հնագէտները յայտարարել են, որ երկրի հիւսիսում յայտնաբերել են 5000-ամեայ հնագոյն քաղաք: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Associated Press-ը:

Իսրայէլի՝ հնութիւնների հարցորով զբաղւող վարչութիւնում տեղեկացրել են, որ քաղաքը յայտնաբերւել էր մայրուղու շինարարութեան նախապատրաստական աշխատանքները սկսելու ժամանակ Խարիշայի մօտակայքում, որը Թել Աւիւից 50 կմ. հիւսիսում տեղակայւած քաղաք է:

Վարչութիւնում յայտնաբերւած քաղաքը, որը թւագրւում է Բրոնզէ դարին, անւանել են «կոսմոպոլիտ եւ մանրակրկիտ կերպով նախագծւած»:

Հնագոյն քաղաքի մակերեսը կազմում է 65 հեկտար. այն ունեցել է շուրջ 60100 բնակչութիւն:

Հետազօտողները նաեւ պատմել են, որ յայտնաբերել են արտասովոր տաճարի հետքեր կենդանիների այրւած ոսկորներով, ինչը կարող է վկայել զոհաբերութեան հնագոյն ծիսակարգի մասին, ինչպէս նաեւ կաւէ մասնիկներ, քարէ գործիքներ եւ անօթներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։