Հա

Մշակոյթ

07/10/2019 - 08:10

Հնագէտները յայտնաբերել են Պտղոմեոս Չորրորդ փարաւոնի ժամանակաշրջանի տաճարը Նեղոսի ափին

Նեղոս գետի ափին հնագէտները յայտնաբերել են 2200-ամեայ հնագոյն տաճար, որը թւագրւում է փարաւոն Պտղոմեոս Չորրորդի ժամանակաշրջանին:

«alikonline.ir» - Նեղոս գետի ափին հնագէտները յայտնաբերել են 2200-ամեայ հնագոյն տաճար, որը թւագրւում է փարաւոն Պտղոմեոս Չորրորդի ժամանակաշրջանին: Ըստ News.am-ի՝ գրում է Independent-ը:

Ինչպէս հաղորդում է պարբերականը՝ յղում կատարելով Եգիպտոսի հնութիւնների նախարարութեանը, տաճարը յայտնաբերւել էր Կոմ Շակու գիւղում շինարարական աշխատանքների ժամանակ, երբ տեղադրւում էր կոիւղու համակարգը:

Երբ հնագէտները սկսել էին պեղումները, շինարարական աշխատանքները դադարեցւել էին:

Գիտնականների գտածօների շրջանում եղել են «Պտղոմեոս Չորրորդ» գրառմամբ սալիկներ, ինչպէս նաեւ խորաքանդակներ Խափի աստծոյ պատկերով, որը մարմնաւորում է Նեղոսի ամենամեայ վարարումը՝ թռչուններով եւ կենդանիներով շրջապատւած:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։