Հա

Մշակոյթ

04/09/2013 - 10:10

Անւանի քանդակագործ Լիլիթ Տէրեանը բոլորեց իր 83-ամեակը

Կիրակի, սեպտեմբերեան աշնանամուտին իր 83-ամեակը բոլորեց իրանահայ անւանի արւեստագէտ-քանդակագործ Լիլիթ Տէրեանը: Այս առիթով էլ կազմակերպւել էր իրանահայ մամուլի ներկայացուցիչներից կազմւած մի խմբի այցը՝ անւանի արւեստագէտի բնակարան: Անակնկալի եկած քանդակագործը ջերմօրէն ընդունելով լրագրողներին՝ նրանց հիւրընկալեց իր տան նախասրահում:

«Ալիք» - Կիրակի, սեպտեմբերեան աշնանամուտին իր 83-ամեակը բոլորեց իրանահայ անւանի արւեստագէտ-քանդակագործ Լիլիթ Տէրեանը:
Այս առիթով էլ կազմակերպւել էր իրանահայ մամուլի ներկայացուցիչներից կազմւած մի խմբի այցը՝ անւանի արւեստագէտի բնակարան:
Անակնկալի եկած քանդակագործը ջերմօրէն ընդունելով լրագրողներին՝ նրանց հիւրընկալեց իր տան նախասրահում: Ապա հիւրերը առիթ ունեցան մօտկից ծանօթանալու օր. Տէրեանի ընթացիկ աշխատանքներին եւ քանդակներին:
Հանդիպման ժամանակ չդադարեց հեռախօսային կարգի շնորհաւորանքների տարափը, ինչը շարունակւեց նաեւ արւեստագէտի նախկին ուսանող եւ այսօրւայ դասախօս դոկտ. Մաշհադիզադէի ընտանեկան այցով:
«Ալիք»-ը շնորհաւորելով յարգելի արւեստագէտին՝ նրան մաղթում է անսպառ ուժ եւ երկար տարիների կեանք՝ շարունակելու երբեք չաւարտւող արւեստի ճանապարհին լուսաւոր փարոս հանդիսանալու շնորհալի գործը:

Յարակից լուրեր

  • Լիլիթ Տէրեանի հոգեհանգստեան արարողութիւն
    Լիլիթ Տէրեանի հոգեհանգստեան արարողութիւն

    Ուրբաթ, 26 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն,  իրանահայ արձանագործ, քանդակագործ եւ արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի հոգու խաղաղութեան համար։

  • Լիլիթ Տէրեանի մարմինն հողին յանձնւեց
    Լիլիթ Տէրեանի մարմինն հողին յանձնւեց

    Երէկ մարտի 16-ին թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների եւ արւեստասէրների ներկայութեամբ հողին յանձնւեց Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր Լիլիթ Տէրեանի մարմինը:

  • Իրանի քանդակագործութեան մայրը. ինչպէս Լիլիթ Տէրեանը գրաւեց Թեհրանը
    Իրանի քանդակագործութեան մայրը. ինչպէս Լիլիթ Տէրեանը գրաւեց Թեհրանը

    Լիլիթ Տէրեանին «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր» են անւանում. նրա աշխատանքները երկրում կարելի է ամենուր տեսնել, իսկ հայկական եկեղեցիների ու մշակութային կենտրոնների տարածքներում դրանք գրեթէ պարտադիր են։ Նա քանդակագործ ու նկարիչ է, որի աշխարհընկալումն ընդգրկել է հայկական, պարսկական ու եւրոպական մշակոյթի աւանդոյթները։ Տէրեանը կեանքի ընթացքում է փառքի արժանացել։ 

  • Մահացել է Իրանի քանդակագործութեան մայրը՝ Լիլիթ Տէրեանը
    Մահացել է Իրանի քանդակագործութեան մայրը՝ Լիլիթ Տէրեանը

    Մարտի 7-ին, Թեհրանում իր մահկանացուն կնքեց, իրանահայ անւանի արւեստագէտ Լիլիթ Տէրեանը, որին իրաւամաբ համարում էին Իրանի քանդակագործութեան մայրը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց թաւրիզահայ արւեստագէտ արծաթագործ Զարեհ Բուդաղեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց թաւրիզահայ արւեստագէտ արծաթագործ Զարեհ Բուդաղեանին

    Հինգշաբթի, 3 յունւար 2019-ին, թաւրիզահայ արւեստագէտ արծաթագործ-փորագրիչ Զարեհ Բուդաղեանը այցելեց ազգային առաջնորդարան եւ ներկայացաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին, Լիբանանում կիրառական արւեստների յատուկ բարձրամակարդակ ցուցահանդէսին իր բերած մասնակցութիւնից վերադարձի առիթով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։