Հա
21/05/2017 - 10:50

Սինգապուրի հայկական եկեղեցու հաւատացեալները թոյլ չեն տայ, որ այն անհետանայ

Սինգապուրի հայ համայնքը երբեք մեծ չի եղել. հայերի թիւը չի գերազանցել 100-ը, բայց հայկական եկեղեցին հոգեւորական չունի 1930-ական թւականներից: Սակայն հայկական եկեղեցու հաւատացեալները թոյլ չեն տալիս, որ այն անհետանայ:

«alikonline.ir» - Սինգապուրի ամենահին եկեղեցում, որն արդէն 182 տարեկան է, հայր Զաւէն Եազիչեանը հայկական եկեղեցու ծիսակարգով աւանդական պատարագ է մատուցում:

Չնայած 36-ամեայ հայր Զաւէնը Մեանմարում է ապրում, տարեկան հինգ կամ վեց անգամ գալիս է՝ Հիլ Սթրիթում գտնւող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցելու: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ըստ «Strait Times»-ի՝ Սինգապուրի հայ համայնքը երբեք մեծ չի եղել. հայերի թիւը չի գերազանցել 100-ը, բայց հայկական եկեղեցին հոգեւորական չունի 1930-ական թւականներից: Սակայն հայկական եկեղեցու հաւատացեալները թոյլ չեն տալիս, որ այն անհետանայ:

35-ամեայ Անի Ումեդեանը եկեղեցու կամաւորներից է արդէն 9 տարի: Նա ամուսնու հետ Հայաստանից Սինգապուր է փոխադրւել 2008 թւականին: Տիկին Ումեդեանը Հայկական ժառանգութեան համոյթի անդամ է, որը 2009 թւականին է կազմաւորւել եւ ամէն ինչ անում է՝ Սինգապուրում հայկական պատմութիւնն ու մշակոյթը պահպանելու համար: Հայ երաժիշտներից կազմւած համոյթը, որոնք Սինգապուր են եկել վերջին տարիներին, պարբերաբար համերգներ է տալիս եւ միջոցառումներ կազմակերպում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Տիկին Ումեդեանը նշում է. «Համերգների շնորհիւ բազմաթիւ օտարերկրացիներ սկսում են հետաքրքրւել հայկական մշակոյթով»:

Նրա խօսքով՝ երբ սկսել է այցելել եկեղեցի, այստեղ շուրջ 20 մարդ կար: «Հիմա, երբ աւելի շատ միգրանտներ կան, հաւատացեալների թիւն աւելին է, եւ մենք ուրախ ենք տեսնել, որ եկեղեցում 40-50 մարդ կայ»,- ընդգծում է նա:

Հայր Զաւէնը համաձայն է: Հարցին, ի՞նչն է նրան մղում ամէն անգամ Սինգապուր հասնել եւ պատարագ մատուցել, հայր Զաւէնը պատասխանում է. «Կարեւոր է իւրաքանչիւր մարդ: Եթէ անգամ հաւատացեալները մի քանիսն են, իմ պարտքն է ծառայել նրանց»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։