Հա
18/05/2019 - 10:10

Թուրքիան չի յանդգնի զանգւածային կերպով արտաքսել հայերին. փորձագէտը նշեց պատճառները

Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում ապրում են առանց պետական աջակցութեան յոյսի։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ երկրի գործող կառավարութիւնը կը յանդգնի նրանց արտաքսել։

«alikonline.ir» - Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում ապրում են առանց պետական աջակցութեան յոյսի։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ երկրի գործող կառավարութիւնը կը յանդգնի նրանց արտաքսել։

Թուրքիայում հայութեանը սպառնացող վտանգ գոյութիւն է ունեցել բոլոր ժամանակներում, սակայն նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու գործող կառավարութիւնը չեն յանդգնի արտաքսել երկրում բնակւող Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը։

Թուրքիայից հայերի արտաքսման նոր ալիքի մասին տեղեկութիւնը օրեր առաջ յայտնւեց հայկական մամուլում։ Ասւում էր, որ Թուրքիայում մօտ ապագայում այդ մասով բաւական լուրջ զարգացումներ են սպասւում։

«Հայութեանը սպառնացող վտանգ միշտ կար. ոչ միայն այսօր, այլ նաեւ նախկին իշխանութիւնների օրօք։ Սակայն որքան էլ թուրքերը ցանկանան դա, ներկայիս պայմաններում նման գործողութիւններ իրականացնելը բաւական դժւար է։ Նախեւառաջ այդ քայլով նրանք կը վնասեն իրենց. չէ՞ որ այսօր ամէն ինչ հեռարձակւում է առցանց ռեժիմով»,- ասաց փորձագէտը։

Նրա խօսքով` Թուրքիային նման գործողութիւնները ձեռնտու չեն, քանի որ դրանք հարւած են հասցնում իշխանութիւնների եւ ընդհանուր առմամբ երկրի իմիջին։ Լոքմագեօզեանն ընդգծեց, որ Թուրքիայից բոլոր հայերին արտաքսելը դժւար է նաեւ զուտ տեխնիկական առումով։ Չէ՞ որ նման դէպքերում ստիպւած կը լինեն մարդկանց ինքնաթիռներով եւ աւտոբուսներով դուրս բերել, իսկ դա ծախսատար եւ երկարատեւ գործընթաց է, ասաց փորձագէտը։ Այլ միջոցներ ձեռնարկելու պարագայում հնարաւոր կը լինի խօսել 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանի քաղաքականութեան մասին։

«Հաւանաբար Թուրքիայի իշխանութիւնները նման ռիսկի չեն դիմի։ Սակայն ցանկութեան դէպքում նրանք կարող են արտաքսել 100 մարդ եւ ցուցադրել հայերին, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասաց Լոքմագեօզեանը։

Ինչ վերաբերում է Անկարայի յայտարարած թւին, իբրեւ թէ, Թուրքիայում 100 հազար հայ է բնակւում, որից 40 հազարը` այդ երկրի քաղաքացի, միւսները` Հայաստանի, ապա Լոքմագեօզեանը սա բացայայտ սուտ է համարում։

Փորձագէտն ընդգծեց, որ Ստամբուլի հայերի քանակը շուրջ 40 հազար է, ՀՀ քաղաքացիներ էլ կը լինեն 10-15 հազար, բայց ոչ մի կերպ 60 հազար։

Միեւնոյն ժամանակ Լոքմագեօզեանն մի դրական միտում ընդգծեց։ Խօսքը Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսոյ պատրիարքական տեղապահի առաջիկայ ընտրութիւնների մասին է։

«Օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել էր, որ հայերը կարող են ծրագրել ընտրութիւնները յունիսի 24-ից, անմիջապէս այն բանից յետոյ, երբ յունիսի 23-ին կանցկացւեն Ստամբուլի քաղաքապետի ընտրութիւնները»,- ասաց Լոքմագեօզեանը։

Նա նշեց, որ նախկինում նման բան չի եղել, Թուրքիայի իշխանութիւնն ամէն կերպ ձգձգում էր Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների գործընթացը։

Միեւնոյն ժամանակ փորձագէտն ընդգծեց, որ Պոլսոյ պատրիարքի առաւել հաւանական թեկնածու է շարունակում մնալ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, անկախ նրանից, որ մեծամասնութիւնը հայ համայնքում բաւական բացասական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ եւ Էրդողանի դրածոյ են համարում։

Յիշեցնենք՝ Պոլսոյ 62-ամեայ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը վախճանւել էր մարտի 8-ին` աւելի քան 10 տարւայ ծանր հիւանդութիւնից յետոյ: Արդէն մի քանի տարի փոխանորդի պաշտօնը զբաղեցնում է Արամ Աթեշեանը։ Աթեշեանի եւ կրօնական ժողովի ընդհանուր ստորագրութեամբ արդէն իսկ դիմում է ներկայացւել Ստամբուլի նահանգապետարան` Պոլսոյ հայոց 85-րդ պատրիարքի ընտրութեան ժամանակացոյցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • «Իշխանութիւնները ժամանակաւոր են, պետութիւնն ու ազգային-պետական շահը՝ մնայուն». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Իշխանութիւնները ժամանակաւոր են, պետութիւնն ու ազգային-պետական շահը՝ մնայուն». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Հայաստանեան վերջին իրադարձութիւններուն եւ ՀՀ վարչապետին Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարելիք այցելութեան ընթացքին հայ համայնքին հետ հանդիպումներուն հետ կապուած հարցերուն մասին «Երկիր»-ը հարցազրոյց մը ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին հետ։

  • Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը
    Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը

    Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր
    Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր

    Սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցաւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով (Աստանայի ձեւաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանեան ձեւաչափով հանդիպումներ սկսել են անցկացւել 2017 թւականից, նպատակը սիրիական հակամարտութեան կարգաւորում է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։