Հա
31/07/2019 - 12:30

Գլենդէլ քաղաքում կը կառուցւի Հայ-ամերիկեան թանգարան

Կալիֆորնիայի նահանգի Գլենդէլ քաղաքում կը կառուցւի Հայ-ամերիկեան թանգարան:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի նահանգի Գլենդէլ քաղաքում կը կառուցւի Հայ-ամերիկեան թանգարան:

Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց Լոս Անջելէսի մարզի ներկայացուցիչ Քաթրին Բարգրը:

«Արդէն նւիրաբերութիւններ կան, Լոս Անջելէսի մարզի կողմից նւիրաբերւել է 1 մլն. դոլար, իսկ Կալիֆորնիայի նահանգի կողմից 5 մլն. դոլար՝ ուղղւած թանգարանի ծախսերին: Յոյս ունեմ, որ այն շատ յաջող նախագիծ կը լինի բոլորի համար»,- ասաց Քաթրին Բարգրը:

ԱՄՆ արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախմբի ատենապետուհի Նորա Յովսէփեան տեղեկացրեց, որ հիմա հանգանակութեան փուլն է: Առաջիկայում կը սկսւեն շինարարական աշխատանքները: Նա յոյս յայտնեց, որ թանգարանը պատրաստ կը լինի առաջիկայ հինգ տարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։