Հա
14/08/2019 - 09:00

Վանում նախապատրաստւում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան թոյլտւութեամբ 2010 թ. ի վեր Վանայ լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացւում է պատարագ տարին մէկ անգամ:

«alikonline.ir» - Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան թոյլտւութեամբ 2010 թ. ի վեր Վանայ լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացւում է պատարագ տարին մէկ անգամ: Գրում է Ermenihaber.am-ը:

Միայն 2015 թ. թուրքական իշխանութիւնների կողմից տրւած դադարից յետոյ վերջին երկու տարիներին շարունակւում է պատարագ մատուցւել Սուրբ Խաչ եկեղեցում:

Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան Վանի նահանգային կառոյցի ղեկավար Մուզաֆֆէր Աքթուղը յայտնել է, որ արդէն սկսւել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:

Աքթուղի խօսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին աւելի շատ մարդ կը մասնակցի, քան նախորդ տարի էր:

Յիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարութեան ֆինանսաւորմամբ վերականգնւել էր 2010 թւականին եւ բացւել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից յետոյ հայ համայնքը տարին մէկ անգամ սեպտեմբեր ամսւայ երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թոյլտւութիւն էր ստացել։

Եկեղեցու վերանորոգումից յետոյ առաջին անգամ պատարագ մատուցւեց 2010 թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015 թ. թուրքական իշխանութիւններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգութեան ապահովման խնդիրներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցւել է 2018-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։