Հա
14/09/2019 - 10:30

Մասաչուսեթսում մահացել է Հայոց Ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանւել է Հայոց Ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկը՝ 109-ամեայ Աստղիկ Ալեմեանը:

«alikonline.ir» - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանւել է Հայոց Ցեղասպանութեան վերջին ականատեսներից մէկը՝ 109-ամեայ Աստղիկ Ալեմեանը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմեանը Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կորցրել էր ծնողներին եւ եղբայրներին ու մինչեւ 12 տարեկանը բնակութիւն հաստատել Սիրիայի մանկատներից մէկում: Հօրեղբօր՝ Կարապետ Թեթեզեանի օգնութեամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխւել էր ԱՄՆ:

1980-ականներից ի վեր՝ նա ամէն տարի Ապրիլի 24-ին յատուկ պատւի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպւող միջոցառման ժամանակ:

90-ամեակին Աստղիկ Ալեմեանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս եւ Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։