Հա

Գաղափարական

05/04/2017 - 13:40

Խոնարհ հերոսներ

Վիգէն Սամուէլի Գրիգորեան՝ ծնւել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գիւղում։ Գիւղի միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ, 1972 թւականին աւարտել է Բաքւի պետական մանկավարժական համալսարանը:

Մարտիկ Արշակի Շահնազարեան՝ ծնւել է 1960 թւականին Շամխորի շրջանի Բարսում գիւղում: 1969 թւականին մշտական բնակութեան են տեղափոխւել Նաիրիի շրջանի Նոր Երզնկա գիւղ: 1980-82-ին ծառայել խորհրդային բանակում:

24 տարի առաջ ապրիլի 5-ին նա էլ ընկաւ ...

Յաւէրժ փառք

 

Վիգէն Սամուէլի Գրիգորեան՝ ծնւել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գիւղում։ Գիւղի միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ, 1972 թւականին աւարտել է Բաքւի պետական մանկավարժական համալսարանը: Դրանից յետոյ աշխատել է որպէս հայոց լեզւի ուսուցիչ Տողի միջնակարգ դպրոցում։

1988 թւականին նա եղել է Հադրութի շրջանի ամենաակտիւ գործիչներից մէկը։ 1990 թւականին Վիգէնը կազմաւորել է «Վրէժ» կամաւորական ջոկատը, որը մեծ դեր է կատարել Հադրութի եւ շրջակայ շրջանների հայ բնակչութեան պաշտպանութեան գործում։ 1991-ին ընտրւել է ԼՂՀ Գերագոյն խորհրդի պատգամաւոր։ Պաշտպանական բանակի կազմաւորումից յետոյ Տողի գումարտակի կազմում, որպէս գումարտակի շտաբի պետ մասնակցել է ինքնապաշտպանական եւ ազատագրական գործողութիւններին՝ Հադրութի եւ Ֆիզուլու շրջաններում: Եղել է ՀՅԴ անդամ:

Յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

 

1991 թւականի ապրիլի 5-ին Գետաշենում նահատակվեց Նոր Երզնկացի մեր ընկեր Մարտիկը ...

Հաւէրժ փառք

 

Մարտիկ Արշակի Շահնազարեան՝ ծնւել է 1960 թւականին Շամխորի շրջանի Բարսում գիւղում: 1969 թւականին մշտական բնակութեան են տեղափոխւել Նաիրիի շրջանի Նոր Երզնկա գիւղ: 1980-82-ին ծառայել խորհրդային բանակում: Մինչեւ 1988 թւականաը շինարար էր: Կամաւորական ջոկատների կազմում 1989-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանութեանը՝ Երասխաւանում, Ոսկեպարում եւ Կոռնիձորում: 1990-91 թթ. ՀՅԴ կամաւորական ջոկատի կազմում մասնակցել է Շահումեանի եւ Գետաշէնի ինքնապաշտպանական մարտերին:

Յետմահու պարգեւատրւել է ՀՀ եւ ԼՂՀ «Արիութեան» մեդալներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։