Հա

Գաղափարական

13/06/2019 - 12:30

Երիցմանկան արցունքները

...Ես հիմա չեմ կարող պատմել այնպէս հրաշալի, ինչպէս Շահէնն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ յայտնւել էր հայդուկների նահանջի ձիւնոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

...Ես հիմա չեմ կարող պատմել այնպէս հրաշալի, ինչպէս Շահէնն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ յայտնւել էր հայդուկների նահանջի ձիւնոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

Բայց ես նրա նկարագրածով պարզորոշ տեսնում եմ մարդահասակ ձեան տեսքով շրջապատւած այդ եկեղեցին, որի չորսբոլորը, գաւիթը մաքուր եւ չոր էր, սակայն, ինչպէս մաքուր եւ չոր է լինում գետինը գարնանը, ձնհալից յետոյ: Եկեղեցու պատե՞րն էին ջերմութիւն արձակում, թէ՞ Աստւած էր գարուն իջեցրել` օգնելու տառապեալներին: Իսկ մասրենիների թփերից կախ-կախ ծանրացել էին ձեան բարուրից դուրս պրծած կարմիր ողկոյզները: Եւ ուրիշ ոչինչ: Պատմեց ու արտասւեց Շահէնը: Այդ պատկերը կարո՞ղ էր հանգիստ տալ նրան:

 

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Յարակից լուրեր

  • Ամենատաք երկիրը
    Ամենատաք երկիրը

    Քնելուց առաջ մայրս քարածուխով բերնեբերան լցրել էր վառարանը, դիտաւորեալ չէր մաքրել մոխիրը, որպէսզի կրակը դիմանար մինչեւ առաւօտ: Չէր դիմացել: Երկար, մի քանի տեղից արմունկ տւող խողովակաշարը գիշերւայ կէսին դրսի սառնամանիքն էր տուն բերել եւ քամու ոռնոցը, որ աւելի էր մրսեցնում, քան ինքը՝ ցուրտը:

  • Շահումեանի արծիւը` Շահէն Մեղրեան
    Շահումեանի արծիւը` Շահէն Մեղրեան

    1993 թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը...

  • «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ 

  • Այսօր Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    Այսօր Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանն առաջիններից էր, ով սկսել է կազմակերպել զինւած ջոկատներ

  • Ռուբէն Յովսէփեանի կենսագրականը
    Ռուբէն Յովսէփեանի կենսագրականը

    Հոկտեմբերի 27-ին, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, 77 տարեկան հասակում կեանքից հեռացաւ ճանաչւած գրող-արձակագիր, կինոդրամատուրգ, հրապարակախօս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, հաւատաւոր գաղափարական Ռուբէն Յովսէփեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։