Հա

Գաղափարական

25/08/2019 - 11:30

Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է

«Ամէն հայ պէտք է զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլւի»: Այս խօսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուեան, Ասկոլկա): 

«Ամէն հայ պէտք է զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլւի»: Այս խօսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուեան, Ասկոլկա):

Արցախի հերոսի յիշատակի օրը՝ օգոստոսի 24-ին, Ստեփանակերտում տեղադրւած նրա յուշարձանի մօտ իրենց յարգանքի տուրքն են մատուցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, ԱՀ ոստիկանապետ Լեւոն Մնացականեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, Բեկորի մարտական ու կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, նրա անունը կրող դպրոցի ուսուցիչները, աշակերտներ, մարզիկներ:

Միջոցառման ընթացքում կատարւել է Աշոտ Բեկորի յիշատակին Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնութեամբ կազմակերպւած յուշամրցաշարի բացումը: Յուշամրցաշարին մասնակցում են Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան աւելի քան 150 մարզիկներ:

Այս տարի լրանում է Բեկորի մահւան 27-ամեակը: Բեկորի այրի Նելլի Ղուլեանը նշել է, որ այդ տխուր յիշատակի օրը ընտանիքի իրենց համար մեծ սփոփանք է, որ մենակ չեն:

Աշոտ Ղուլեանի անունը կրող Ստեփանակերտի թիւ 2 դպրոցի ուսուցչուհի Կարինէ Դադայեանն իր խօսքում կարեւորել է Բեկորի ու նրա մարտընկերների օրինակով մատաղ սերնդին դաստիարակելը: «Նրանց կենդանի շունչը ամէն օր ոգի է տալիս հայ մանուկներին եւ մեզ»,- ասել է Կարինէ Դադայեանը:

ԱՀ ՊԲ զօրամասերից մէկի սարկաւագ, գնդերէց Մանաւազդ սարկաւագ Մկրտչեանն անդրադարձել է Բեկորի մարդկային բարձր տեսակին.

«Բեկորը եւ նրա նմանները զոհեցին ամենաթանկը՝ յանուն այն հայրենիքի, որում այսօր մենք ապրում ենք: Աշոտ Ղուլեանն իր կեանքը բեկորների բաժանեց եւ նւիրեց մեզ եւ նրա բեկորներն այսօր կանթեղւած են բոլորիս սրտերում ու հոգիներում եւ արտայայտւում են մեր գործերի տեսքով»:

 

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։