Հա

Գաղափարական

07/09/2019 - 14:00

ՌԵՄ-ը ինչպէս միշտ յեղափոխական շնչով. Յեղափոխական երգերի կատարում՝ ռաք-մեթալ մեկնաբանութեամբ

Արցախի անկախութեան տարեդարձից երկու օր անց, ուրբաթ, սեպտ. 6-ին, Հ. Մ. «Արարատ» մարզաւանի «Մեջնունեան» սրահում ՌԵՄ-ի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Յեղափոխական երգերի համերգ թեհրանահայ «Անդորր» եւ «Աւարայր» ռաքային խմբերի կատարմամբ:

«ԱԼԻՔ» - Արցախի անկախութեան տարեդարձից երկու օր անց, ուրբաթ, սեպտ. 6-ին, Հ. Մ. «Արարատ» մարզաւանի «Մեջնունեան» սրահում ՌԵՄ-ի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Յեղափոխական երգերի համերգ թեհրանահայ «Անդորր» եւ «Աւարայր» ռաքային խմբերի կատարմամբ:

Համերգին հնչած երգերը, մասամբ, ներկայացւած էին ռաքային մեկնաբանութեամբ, որտեղ Անի Արզումանեանի, Գէորգ Խաչատրեանի եւ Նարեկ Աւետեանի երգային կատարումներով հանդիսատեսին ներկայացւեց մէկ դար առաջ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ եւ հայդուկներին նւիրւած երգերից նմուշներ:

Համերգի մեկնարկին ՌԵՄ-ականները ողջունելով ներկաներին յայտարարեցին, որ յեղափոխական երգերն էութեամբ կարող են միշտ մնալ յեղափոխական, նոյնիսկ ոճային մատուցման առումներով:

Համերգը եզրափակւեց «Աւարայր» խմբի ինքնուրոյն ստեղծագործութիւններով, որին ձայնակցում էին նաեւ «Անդորր» խմբի համահիմնադիրները: Վոկալիստներին երաժշտական կատարումներով ընկերակցում էին Էրւին Մարտիրոսեանը, Էմին Աղաջանեանը եւ Վահէ Մնացականեանը:

Ուշագրաւ էր նաեւ տարիքով ու սերունդով տարբեր հանդիսատեսի ներկայութիւնը: Համեմատաբար աւելի բարձր տարիք ունեցող ներկաներից մէկը երգերը ռաքային մեկնաբանութեամբ մատուցելու մասին նշեց, որ ժամանակին, երբ այս երգերն են երեւան իջել ու տարածում գտել, ժողովրդի ականջին նոյնպէս անսովոր եղանակներ են եղել, քանի որ մինչ այդ ամէն բան եղել է ազգային-աւանդական ռիթմերով ու մեղեդիներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։