Հա
Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 12:20

«Lufthansa»-ն բանակցում է «Iran Air»-ի հետ. հնարաւոր է երկու աւիաընկերութիւնների համագործակցութիւնը

«Lufthansa»-ի մօտ «Iran Air»-ի հետ համագործակցութեան մտադրութիւնն առաջացել է այն բանից յետոյ, երբ Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցումից յետոյ, իրանական դրօշակակիր աւիաընկերութեանը յաջողւել է գնել «Airbus»-ի եւ «Boeing»-ի արտադրութեան մեծաթիւ քանակութեամբ ինքնաթիռներ:

«alikonline.ir» - «Lufthansa» եւ «Iran Air» աւիաընկերութիւնների միջեւ ընթացող բանակցութիւնների մասին շրջանառւող լուրը հաստատել է գերմանական աւիաընկերութեան մամլոյ խօսնակ Բորիս Ուգորսկին: Այս մասին յայտնել է «Deutsche Welle»-ն:

«Այս պահի դրութեամբ, ընթանում են բանակցութիւններ: Սակայն, դեռեւս չեմ կարող նշել, թէ երբ է ստորագրւելու պայմանագիր»,- ասել է նա:

Նշենք, որ «Reuters» գործակալութիւնը վկայակոչելով գերմանական ընկերութեան Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանային տնօրէնին, երէկ՝ ապրիլի 19-ին տեղեկացրել էր, որ «Lufthansa»-ի եւ «Iran Air»-ի միջեւ բանակցութիւններ են ընթանում, որոնք վերաբրւում են ինքնաթիռների վերանորոգմանն ու լոգեստիկ սպասարկմանը՝ յաւելելով, որ «Lufthansa»-ն կարող է նաեւ համագործակցել «Iran Air»-ի հետ օդաչուների պատրաստման գործում:

«Lufthansa»-ի մօտ «Iran Air»-ի հետ համագործակցութեան մտադրութիւնն առաջացել է այն բանից յետոյ, երբ Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցումից յետոյ, իրանական դրօշակակիր աւիաընկերութեանը յաջողւել է գնել «Airbus»-ի եւ «Boeing»-ի արտադրութեան մեծաթիւ քանակութեամբ ինքնաթիռներ:

«Deutsche Welle»-ի հետ զրոյցում «Lufthansa»-ի մամուլի խօսնակ Բորիս Ուգորսկին տեղեկացրել է, որ «Iran Air»-ի հետ բանակցութիւնները վերաբերւում են համագործակցութեան ամենատարբեր ոլորտներին՝ սկսած ինքնաթիռների վերանորոգումից մինչ յաճախորդների սպասարկում: Նա, սակայն, յստակեցրել է, որ այս պահի դրութեամբ կողմերի միջեւ որեւէ պայմանգիր չի կնքւել, եւ դրա համար չկայ որեւէ կոնկրետ ժամկէտ:

Յիշեցնելով, որ «Lufthansa»-ն 60 տարի է, ինչ աշխատում է իրանական աւիացիոն շուկայում, Բորիս Ուգորսկին նշել է, որ այն գերմանական աւիաընկերութեան համար չափազանց կարեւոր, շահութաբեր, զարգացման ներուժ ունեցող եւ հեռանկարային է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։