Հա
Կիրակի, 16 Յուլիսի 2017 11:50

Խորհրդարանի պատգամաւոր. ««Տոտալ»-ի հետ պայմանագիրը ցրելու է Իրանում ներդրումներ կատարելու մասին ձեւաւորւած կասկածի մթնոլորտը»

«Տոտալ»-ի հետ պայմանագիրը ցրելու է Իրանում ներդրումներ կատարելու մասին ձեւաւորւած կասկածի մթնոլորտը: ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Ալի Նաջաֆի Խոշռուդին:

«alikonline.ir» - «Տոտալ»-ի հետ պայմանագիրը ցրելու է Իրանում ներդրումներ կատարելու մասին ձեւաւորւած կասկածի մթնոլորտը: ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Ալի Նաջաֆի Խոշռուդին:

«Հաշւի առնելով այն հանգամանքը, որ զարգացման 6-րդ ծրագիրը կառավարութեանը պարտաւորեցնում է ապահովել տնտեսական 8%-անոց աճ, մեզ անհրաժեշտ է շուրջ 150 մլրդ. դոլարի ներդրում: Անհրաժեշտ այս կապիտալը պէտք է ապահովել նաւթի եւ գազի արդիւանաբերութեան պէս ոլորտներից, որտեղ մենք ունենք որոշակի առաւելութիւն»,- ասել է պատգամաւորը:

Նա Հարաւայի Փարս գազային հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին ֆրանսիական «Տոտալ» նաւթային միջազգային կոնսորցիումի հետ կնքւած պայմանագիրը համարել է մեծ ձեռքբերում, որը կը ցրի Իրանում ներդրումների մասին ձեւաւորւած կասկածի եւ վախի մթնոլորտը. ««Տոտալ»-ն, այնուամենայնիւ, միջազգային խոշորագոյն ընկերութիւն է, որը ներդրումների անվտանգութեան ապահովման համար ունի իր տեխնիկա-տնտեսական յատուկ հաշւարկները, եւ այս տեսանկիւնից առաջատար ընկերութիւն է համարւում: Իրականում այս ներդրումը յստակ մեսիջ էր աշխարհին այն մասին, որ ներդրումների համար Իրանը գրաւիչ, շահութաբեր եւ անվտնագ երկիր է»,- նշել է պատգամաւորը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։