Հա
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 13:30

Հայաստանի եւ Իրանի միջեւ կը գործի պարզեցւած մաքսային միջանցք

Հայաստանի եւ Իրանի միջեւ կը գործի պարզեցւած մաքսային միջանցք։ Համաձայնագիրը սեպտեմբերի 12-ին 92 կողմ ձայնով վաւերացւել է ՀՀ Ազգային ժողովում: 

«alikonline.ir» - Հայաստանի եւ Իրանի միջեւ կը գործի պարզեցւած մաքսային միջանցք։ Համաձայնագիրը սեպտեմբերի 12-ին 92 կողմ ձայնով վաւերացւել է ՀՀ Ազգային ժողովում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ եթէ սահմանի մի կողմում բեռը զննւել է, ապա միւս կողմում կրկնակի եւ մանրակրկիտ զննում չի անցնելու։ Այլ կերպ ասած՝ երկու երկրների մաքսաւորները պէտք է վստահեն գործընկերների մաքսային յայտարարագրերին։

Յիշեցնենք, որ ՀՀ կառավարութիւնը համաձայնագրին հաւանութիւն էր տւել յուլիսի 13-ին, իսկ Իրանի խորհրդարանը՝ 19-ին։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։